Տնտեսական13:57, 25 Հունվար 2019
Ամերիկյան Citigroup-ը Թուրքիայի տնտեսության համար հետընթաց է կանխատեսել

Ամերիկյան Citigroup ֆինանսական խմբի վերլուծաբանները 2019-ին Թուրքիայի տնտեսության համար 3.4 տոկոսանոց հետընթաց են կանխատեսել: Ըստ վերլուծաբանների՝ 2019-ին Թուրքիայի ՀՆԱ-ն 3.4 տոկոսով կրճատվելու է: Իսկ տնտեսության վերականգնումն բարձր տոկոսադրույքների և պարտքի բարձր մակարդակի պատճառով ավելի դանդաղ է ընթանալու:
Citigroup-ի հրապարակած զեկույցի մեջ 2018-ի 4-րդ եռամսյակի համար Թուրքիայի տնտեսության մեջ արտադրության կրճատումը մոտ 2 տոկոս է գնահատվում, իսկ 2019-ի առաջին 2 եռամսյակների համար կանխատաեսվում է համապատասխանաբար 3.7 և 6.2 տոկոսների անկում:
Ավելի վաղ էլ «Արժույթի միջազգային հիմնադրամի» (ԱՄՀ - IMF) փոխտնօրեն Դեվիդ Լիփթոնը հայտարարել էր, որ համաշխարհային տնտեսության աճի տեմպերի դանդաղումը նախատեսվածից ավելի շուտ կլինի, ինչին պարտաստ չեն երկրները: Լիփթոնը հայտարարել էր նաև, որ ԱՄՆ-ի ու Չինաստանի միջև առևտրային լարվածությունը համաշխարհային տնտեսական առաջընթացի համար ռիսկեր է պարունակում և կարող է վտանգավոր լինել մյուս պետությունների համար:
Թուրքիայի գանձապետարանի ու ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքը երկրի տնտեսության վերաբերյալ ասել է, որ իր միակ անհանգստությունը համաշխարհային տնտեսության աճի տեմպերի հավանական դանդաղումն է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |