Տարածաշրջան12:28, 25 Հունվար 2019
Թուրքիայի զինուժը կրկին կրակ է բացել Սիրիայի քրդական ուժերի վրա

Հունվարի 25-ի գիշերը Թուրքիայի զինված ուժերը նորից հրետակոծել են Սիրիայի Թել Ռըֆաթ քաղաքը, որը գտնվում է Սիրիայի քրդական «Ժողովրդի ինքնապաշտպանության ուժերի» (YPG) վերահսկողության տակ արդեն 3 տարի: Հրետակոծության նպատակը եղել է քաղաքում տեղակայված քրդական հենակետերի ոչնչացումը: Աղբյուրը չի հաղորդում որքան վնաս է հասցվել քրդերին։
Թուրքական աղբյուրը, անդրադարձ կատարելով Սիրիայի քրդերի նպատակներին, նշում է, որ քուրդ զինյալները Սիրիայում նպատակ ունեին իրենց վերահսկողության տակ գտնվող շրջանները միավորել։ Նրանք նախատեսում էին Թել Ռըֆաթը և Մանբիչը միացնել իրար։
2016թ., սակայն, Թուրքիայի զինուժի կողմից ձեռնարկված «Եփրատի վահան» ռազմական օպերացիայի հետևանքով, որն ընդգրկեց նաև Էլ Բաբ շրջանը, Մանբիչի և Թել Ռըֆաթի միավորման փորձը կանխվեց:
Հիշեցնենք, որ Թել Ռըֆաթում YPG-ի հենակետերի հրետակոծումը սկսվել էր դեռևս հունվարի 24-ից։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |