Իրավական06:52, 29 Հունվար 2019
Պոլսահայ գործիչ Հայկո Բաղդատին վիրավորած պրոֆեսորի դեմ դատական հայցը մերժվել է

Թուրքական դատարանը մերժել է պոլսահայ հայտնի լրագրող, գրող և հրապարակախոս Հայկո Բաղդատին «սրի ավելցուկ» անվանած թուրք պրոֆեսորի դեմ ներկայացված հայցը։
Նշված հայցը դատարան ներկայացրած Թուրքիայի «Մարդու իրավունքների միության» (İHD) համանախագահ Էրեն Քեսքինը հայտարարել է, որ իրենք պատրաստվում են բողոքարկել դատարանի վճիռը։ Քեսքինի խոսքով՝ նման որոշում կայացրած դատավորն ինքը դարձել է մեղադրյալի հանցակիցը։
Հայկո Բաղդատը Twitter-ի իր միկրոբլոգում դեկտեմբերի 6-ին կատարած մի գրառման մեջ նշել էր, որ Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն պետք է դատարանի առաջ կանգնի։ Դրանից հետո պոլսահայ գործիչը բազմաթիվ սպառնալիքներ էր սկսել ստանալ։ Իսկ Թուրքիայի Բոլուի համալսարանի պրոֆեսոր Յահյա Մուստաֆա Քեսքինը Հայկոյի գրառման մեկնաբանություններում նրան «սրի մնացորդ» էր անվանել։
Նշենք, որ այդ արտահայտությամբ Օսմանյան կայսրությունում անվանում էին այն ժողովուրդներին, որոնց երկիրը գրավել էին մուսուլմանները, բայց բնակչությանը խնայել, չէին կոտորել: Հետագայում այդպես սկսեցին անվանել նաև Հայոց ցեղասպանությունից փրկվածներին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |