Քաղաքական09:41, 30 Հունվար 2019
Թուրքիայի խորհրդարանի նախագահը հրաժարական է տալու
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (մեջլիս) նախագահ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ հրաժարական է տալու: Պատճառը մարտի 30-ին Թուրքիայում սպասվող ՏԻՄ ընտրությունների շրջանակներում Էրդողանի գլխավորած իշխանական «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) կուսակցության կողմից Ստամբուլի քաղաքապետի պաշտոնում Յըլդըրըմի թեկնածության առաջադրումն է:
«Կուսակցությանս կողմից իմ թեկնածության դիմումը ներկայացնելու պահին ես էլ իմ հրաժարականի դիմումը կներկայացնեմ»,- պարզաբանել է Յըլդըրըմը:
Վերջինս տեղեկացրել է նաև, որ ԱԶԿ-ն իր թեկնածությունը գրանցելու համար բարձրագույն ընտրական հանձնաժողովին պաշտոնական դիմումը ներկայացնելու է փետրվարի 18-ին:
Նշենք, որ Յըլդըրըմի հրաժարականի թեման Թուրքիայի քաղաքական շրջանակներում ու մամուլում բուռն քննարկման առիթ է դարձել:
Ընդդիմախոսները պնդում էին, որ առանց խորհրդարանի խոսնակի պաշտոնից հրաժարվելու, Յըլդըրըմի թեկնածության առաջադրումը հակասում է սահմադրությամբ նախատեսվող չեզոքության պահանջին, ինչպես նաև քաղաքական բարոյականության նորմերին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքական մամուլում տարածվող լուրերին արձագանքել է «Ազգայնական շարժում կուսակցության» առաջնորդի անձնական քարտուղարը:
Թուրքիայի նախագահը գերմանացի իր գործընկերոջ հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսին խոսել է քննարկված հարցերի և թուրքական կողմի անհանգստությունների մասին:
Այդ մասին տեղեկացրել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Որպես Թուրքիայի համար ամենավտանգավոր երկիր՝ հնչել է նաև Սիրիայի անունը:
Գազայի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունն անհանգստացրել է Թուրքիային:
Ստորագրված արձանագրությունները ներառում են համատեղ ներդրումային և համագործակցության ծրագրեր:
Թուրքական մամուլում տարածվող լուրերին արձագանքել է «Ազգայնական շարժում կուսակցության» առաջնորդի անձնական քարտուղարը:
Ծաղրանկարը վերաբերում է օդանավակայանում երկու առաջնորդների հանդիպմանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |