Իրավական11:42, 30 Հունվար 2019
Ադրբեջանում ձերբկալվել է գյուլենական «Zaman» թերթի հրատարակչատան նախկին տնօրենը

Ադրբեջանում ձերբակալվել է Թուրքիայում ահաբեկչական համարվող «Ֆեթուլլահական կազմակերպության» (FETÖ-գյուլենական համայնք) բարձրաստիճան ղեկավար: Աղբյուրի փոխանցմամբ` վերջինս եղել է Ադրբեջանում գտնվող թուրքական «Zaman» թերթի հրատարակչատան տնօրենը:
Անկարայի հանրապետական գլխավոր դատախազության կողմից իրականացված հետաքննության շրջանակում ձերբակալման որոշում է կայացվել հրատարակչատան տնօրենի նկատմամբ:
Թուրքիայի «Ազգային հետախուզական կազմակերպությունը» (MIT) բացահայտելով վերջինիս գտնվելու վայրը, տեղեկություն է տրամադրել ադրբեջանական անվտանգության ուժերին, ինչից հետո կասկածյալը ձերբակալվել և հանձնվել է Թուրքիային:
Այժմ Թուրքիայի իրավապահ մարմինների կողմից կատարվում է ծառայողական քննություն:
Հիշեցնենք, որ 2016 թ. հուլիսի 15-ին թուրքական զինված ուժերի մի խումբ զինվորականներ եւ սպաներ փորձեցին հեղաշրջում կատարել: Հիմնական առճակատումը տեղի ունեցավ Ստամբուլում եւ Անկարայում, մահացավ 250 մարդ, ավելի քան 2 հազար մարդ էլ վիրավորեց:
Տեղի ունեցածի մեջ Անկարան մեղադրում է իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին, որը 1999 թվականից ապրում է ԱՄՆ-ում: Գյուլենի տասնամյակների ընթացքում ձևավորած կրոնական շարժումը հենց նրա անունով անվանվում էր Գյուլենական շարժում կամ Գյուլենական համայնք: Հեղաշրջման փորձից հետո թուրքական իրավապահ մարմինները ձերբակալեցին շարժման հազարավոր հետևորդների, որոնք աշխատում էին տարբեր պետական գերատեսչություներում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |