Ռազմական14:08, 30 Հունվար 2019
Գերմանիան շարունակում է կրճատել Թուրքիային զենքի վաճառքի ծավալները

Գերմանիայի դաշնային կառավարությունը Թուրքիային զենք վաճառելու թույլտվություն տալու ժամանակ անպայման հաշվի է առնում քրդական ջոկատների դեմ կամ տարածաշրջանային կոնֆլիկտներում այդ զենքերի կիրառման ռիսկը:
Այսպիսի տեղեկություն է հրապարակել երկրի ֆինանսների նախարարությունը՝ ի պատասխան «Ձախերի» կուսակցության խորհրդարանական խմբակցության գրավոր հարցմանը:
Նախարարության գրավոր պարասխանի մեջ խոսվել է նաև Մերկելի կառավարության կողմից վերջին շրջանում Թուրքիային զենքի վաճառքի հարցում կիրառվող սահմանափակումների այլ պատճառների մասին ևս: Շեշտվել է, որ կառավարությունն այդ հարցում ծայրաստիճան պատասխանատու քաղաքականություն է վարում:
«Գերմանական ընկերությունների՝ Թուրքիայի զենք կամ ռազմական տեխնիկա վաճառելու դիմումները կառավարությունը մեկ առ մեկ քննում է Գերմանիայի արտաքին ու անվտանգության շահերը հաշվի առնելով»,- ասվում է պատասխանի մեջ ու ավելացվում, որ առանց այդ էլ Թուրքիայում 2016 թվականի ռազմական հեղաշրջմանը հաջորդած ներքաղաքական զարգացումների պատճառով խստացվել էր այդ երկրին զենքի վաճառքի պայմանները:
Նշվում է, որ հաշվի առնելով վերջին շրջանում Սիրիայի հյուսիսում Թուրքիայի գործողությունները՝ Գերմանիայի կառավարությունը հավանություն է տալիս միայն ռազմածովային ուժերի կարիքների համար անհրաժեշտ ռազմական տեխնիկայի վաճառքին: Մատակարարումների մի մասն էլ կազմում են ավելի վաղ տրված թույլտվությունների հիման վրա իրականացվողները:
Հաղորդվում է, որ 2016 թվականին Գերմանիայի կառավարությունը Թուրքիային 83 մլն եվրոյի ռազմամթերք վաճառելու թույլտվություն է տվել: 2017-ին այդ թիվը կտրուկ նվազել է հասնելով 34 մլն եվրոյի, իսկ 2018 թվականի մատակարարումների գումարը կազմել են ընդամենը 10.1 մլն եվրո:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։

Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:

Այս թեմային անդրադարձել է գերմանական «Frankfurter Rundschau» օրաթերթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |