Հասարակական06:29, 30 Հունվար 2019
Լոս Անջելեսում հայկական որոշ դպրոցների վրա թուրքական դրոշներ են հայտնվել (լուսանկարներ)
Հունվարի 28-ի լույս 29-ի գիշերը ԱՄՆ-ի Լոս Անջելեսի հայկական Ֆերահյան և Մանուկյան-Դեմիրճյան վարժարանները դարձել են դեռևս անհայտ անձի սադրիչ գործողությունների թիրախը: Ոստիկանության կողմից որպես ատելության և ռասիզմի դրսևում որակված միջադեպը տեղի է ունեցել հունվարի 29-ին առավոտյան ժամը 4-ի շրջանում։ Ֆերահյան վարժարանի անվտանգության տեսախցիկներն արձանագրել են, թե ինչպես է դիմակավորված անձը թուրքական դրոշները փակցնում վարժարանի վրա։
Ֆերահյան վարժարանի վրա տեղադրվել է 11, իսկ Մանուկյան-Դեմիրճյան վարժարանի վրա 2 թուրքական դրոշ։
Ֆերահյան վարժարանի տնօրեն Սոսի Շանլյանը նամակ է հղել աշակերտների ծնողներին դեպքի առնչությամբ՝ նշելով, որ երեխաների անվտանգությունը երաշխավորելու համար իրականացվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները։
Վարժարանի աշակերտները, ի պատասխան ատելության և ռասիզմի վերոհիշյալ դրսևորման, առավոտյան սկսել են դպրոցի տարածքում ամենուր հայկական դրոշներ կախել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |