Հարցազրույց06:05, 31 Հունվար 2019
ՄԵՋԼԻՍԻ ՀԱՅԸ. Թուրքիան վարում է «փուշ չունեցող վարդերի այգի» ստեղծելու քաղաքականություն

Անազատ խոսքի ու ազատազրկված լրագրողների երկիր Թուրքիայում փորձում են դատավորի մուրճով լռեցնել հայ պատգամավորին: Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) հայ պատգամավոր Գարո Փայլանը ենթարկվում է քրեական ու քաղաքական հետապնդումների:
Դիարբեքիրի դատախազությունը Փայլանի դեմ հետաքննություն է սկսել քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով և միջնորդագիր ուղարկել խորհրդարան՝ նրան պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու պահանջով:
Ermenihaber.am-ը այս կապակցությամբ սկսում է «Մեջլիսի հայը» խորագրով հարցազրույցների հատուկ շարք աշխարհի տարբեր կողմերում տարբեր ոլորտների գործիչների հետ, որոնք մտահոգված են խնդրով ու դատապարտում են մեջլիսի հայ պատգամավորի խոսքի ազատությունը քրեական հոդվածով ճնշելու ակնհայտ փորձերը:
Զրուցակից՝ թուրք քաղաքական գործիչ Ուֆուք Ուրաս
Ուֆուք Ուրասը թուրք քաղաքական գործիչ է: 2007-2011թթ. եղել է մեջլիսի պատգամավոր։ Մասնագիտությամբ տնտեսագետ է։ Հիմնադրել ու ղեկավարել է «Ազատություն և համերաշխություն» կուսակցությունը։ Հեղինակել է բազմաթիվ աշխատություններ, ուսումնասիրություններ և գրքեր։ Հայտնի է նաև հայանպաստ իր գործունեությամբ։
Նա այն եզակի գործիչներից է, ով խիզախություն ունեցավ ոչ միայն Արցախ այցելելու՝ այլև Արցախում իր հիացմունքն արտահայտեց տեղի ժողովրդի հանդեպ և հանդես եկավ որոշ հայամետ հայտարարություններով։ Արցախ կատարած այցից հետո նա հայտնվեց Բաքվի թիրախում և «սև ցուցակում»։ Ադրբեջանի իշխանությունները Թուրքիայից նույնիսկ պահանջեցին արտահանձնել Ուֆուք Ուրասին Բաքվին՝ որպես սահմանախախտ հանցագործի։
- Գարո Փայլանի դեմ սկսված հետաքննությունը և անձեռնմխելիությունից նրան զրկելու դատախազության պահանջը ինչպե՞ս կգնահատեք: Ի՞նչ դրդապատճառներ կարող են ունենալ թուրքական իշխանությունները:
- Չնայած մեջլիսում մեր կատարած աշխատանքներին ու գործադրած ջանքերին՝ դժբախտաբար չկարողացանք հիմնովին վերացնել 301-րդ հոդվածը, որը Հրանտ Դինքի մահվան պատճառ էր հանդիսացել: Այդ չարագուշակ հոդվածը մնաց իր տեղում և ժամանակ առ ժամանակ իշխանության կողմից օգտագործվում է ընդդիմությանը լռեցնելու համար։ Ի սկզբանե ես հայտարարել եմ, որ եթե թուրքականությունը վիրավորող մի բան կա, ապա դա ինքնին հենց 301-րդ հոդվածի գոյությունն է։ Եթե մի մարդ ռասիստ չէ, ինչո՞ւ պետք է նման բան անի։ Իրավական տեսանկյունից օրենսդրությամբ արդեն իսկ նախատեսված են համապատասխան հոդվածներ նման դեպքերի համար։
- Սկսյալ 2008-ից 301-րդ հոդվածով հետաքննություն սկսելու համար պետք է լիներ Թուրքիայի արդարադատության նախարարության թույլտվությունը: Տարիների ընթացքում արդարադատության նախարարությունը 301-րդ հոդվածով հետաքննություն սկսելու համար բավարարել է միայն ներկայացված դիմումների 10%-ը, այդ թվում նաև Փայլանի գործով դիմումը: Այս համատեքստում ադյո՞ք չենք կարող ասել, որ սա քաղաքական հետապնդում է:
- Բավական է այն, որ անձի արած հայտարարությունները հիմք են համարվում։ Իսկ Գարո Փայլանը բազմիցս իր իղձերն ու ցանկությունները բացահայտ ներկայացրել է։ Ի հակադրություն այդ պնդումների՝ ինքը և իր կուսակցությունը մշտապես հանդես են եկել ազգայնականության և ռասիզմի դեմ կոշտ դիրքորոշմամբ։ Ուստի ակնհայտ է, որ այս քայլը ընդդիմությունը թուլացնելու և «փուշ չունեցող վարդերի պարտեզ» ստեղծելու իշխանության քաղականության մի մասն է:
- Հրանտ Դինքի նկատմամբ նույնպես վերոնշյալ հոդվածով դատական գործընթացներ են եղել: Արդյո՞ք Փայլանը գնում է Դինքի ճանապարհով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ հոդվածով դատավարությունները ավելի են բորբոքում ազգայնականների ատելությունը փոքրամասնության ներկայացուցիչ Փայլանի հանդեպ:
- Ցավոք, իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) կուսակցության և «Ազգայնական շարժում» (ԱՇԿ-MHP) կուսակցության կոալիցիան ավելի ընդգծեց այդ միտումը։ Խորհրդարանի ամենամեծ խմբակցության քրեականացման քաղաքականությամբ և ազգայնական զառանցանքներով ընտրություններից առաջ այս երկու ուժերը փորձում էին կոնսոլիդացնել իրենց ընտրողներին։ Պետության կայունություն կոչվածը իրականում վերածվում է մի կուսակցության՝ ԱԶԿ-ի կայունության գաղափարի, քանի որ կուսակցության ղեկավարը պետության ղեկավար դառնալով ԱԶԿ-ն էլ աստիճանաբար վերածվեց պետական կուսակցության։ Կուսակցական պետություն մոդելի պայմաններում իրավական խնդիրները շատ են բարդանում։
- Հաշվի առնելով Փայլանի կուսակիցների ձերբակալությունները՝ ինչքա՞ն է հավանականությունը, որ հայ պատգամավորին նույնպես կազատազրկեն: Եվ եթե այդ հավանականությունը մեծ է, ապա հանրային, համայնքային պայքարի ի՞նչ ձևով է հնարավոր հակազդել դրան կամ կանխարգելել այդ ձերբակալությունը:
-Պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելուց հետո ձերբակալելու վտանգը «Դեմոկլեսյան սրի» պես մնում է կախված։ Արդեն իսկ բազմաթիվ պատգամավորներ ձերբակալված են։ Որքան էլ փորձենք հասարակությանը սա իրազեկել, միևնույն է, դա քիչ է։ Տեղական ինքնակառավարման մարմինների առաջիկա ընտրություններն էլ միջոց և առիթ կարող են հանդիսանալ՝ արտահայտլու ժողովրդի կամքն անարգելու դեմ ուղղված հանրային բողոքը։
- Միջազգային հանրության ուշադրությունը պե՞տք է հրավիրել մասնավորապես Փայլանի դեպքի վրա՝ որպես խոսքի ազատության նկատմամբ իրականացվող քերական հետապնդում և ի՞նչ է հարկավոր անել այդ ուղղությամբ:
-Հատկապես Գարո Փայլանի պես հայկական ինքնություն ունեցող պատգամավորին իր հայացքների պատճառով պատժի ենթարկելու քաղաքականությունը չպետք է լռության մատնվի միջազգային հանրության կողմից: Բացի այդ, այն դեպքում, երբ Հայոց ցեղասպանության մասին գրքերն ազատ վաճառվում են գրախանութներում, այդ թեման մեջլիսում քննարկելուն ու օրակարգ բերելուն խոչընդոտելը նման է ջայլամի քաղաքականությանը, որը արդյունք չի տալու։ Առհասարակ բացասական համառության փոխարեն բոլորիս համար մոտիվացիա պետք է լինի իրականությունը ջրի երես հանելուն միտված դրական համառությունը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Region Monitor-ի բացառիկ հարցազրույցն իրանցի պրոֆեսոր, միջազգային հարցերով վերլուծաբան, Սաադոլլահ Զարեիի հետ։

Թուրք քաղաքապետը հակահայկական գրառում էր արել, ինչի համար Նուրհան Չեթինքայան հանցագործության մասին հաղորդում էր տվել Ստամբուլի դատախազություն։

Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարի առաջին տեղակալ Մաջիդ Թախտե Ռավանչին բացառիկ հարցազրույց է տվել Region Monitor-ին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Մինչ Թուրքիայում իրենց «կարմիր» անցյալը թողած վազում են կապույտ երազանքների հետևից, Հայաստանում օրը սև է, կորուստը` դառը:
Թուրքիայի նախագահը հիշատակել 1-ին համաշխարհային պատերազմի տարիներին կյանքից զրկված օսմանցի հայերին և ցավակցություն հայտնել նրանց սերունդներին։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայ երիտասարդները հավաքվել են Ղամըշլը քաղաքի «ՄԱԿ-ի բարձրագույն խորհրդի» շենքի առջև:
Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |