Հասարակական11:31, 31 Հունվար 2019
Թուրքիայի հասարակության 2018-ի բնութագիրը. գիրք չկարդացող, ԱՄՆ-ին թշնամի համարող
Հրապարակվել են Թուրքիայի «Քադիր Հաս» համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի կողմից անցկացվող «Թուրքիայի սոցիալ-քաղաքական միտումներ» խորագրով ամենամյա հետազոտության արդյունքները: 2018-ին անցկացված հարցումները, ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս նպատակ են ունեցել պարզելու հասարակության ընկալումներն իրենց հուզող առաջնային խնդիրների վերաբերյալ:
Հետազոտության արդյունքները, ըստ հիմնական ուղղությունների, ներկայացնում ենք ստորև.
Թուրքիայի բնակչության ամենաստվար հատվածն իրեն հավատացյալ ու պահպանողական է համարում
Հարցվածների 30.9%-ը իրեն համարել է հավատացյալ
13.5%-ը՝ պահպանողական
16.9%-ը՝ հանրապետական/քեմալիստ
6.3%-ը՝ սոցիալ դեմոկրատ
44.4-ը՝ հավատացյալ-պահպանողական:
Թուրքիայի բնակչության ամենամեծ խումբը երկրի թիվ մեկ խնդիրը համարում է տնտեսության վիճակը
Հարցվածների 27%-ը երկրի համար ամենամեծ խնդիրն է գործազրկությունը
17.8%-ը կյանքի թանկությունը
17.8%-ը տնտեսության վիճակի վատթարացումը:
21.9%-ն ասել է, որ տնտեսական զարգացումները որևէ կերպ չի ազդում իր վրա, 33.6-ն էլ հաջող է համարել կառավարության տնտեսական քաղաքականությունը:
Արտաքին հարաբերություններ և վտանգներ
Հարցվածների 41.9%-ը կարծում է, որ Թուրքիան պետք է դուրս գա ՆԱՏՕ-ի կազմից, 58.7%-ը հակառակ կարծիքին է:
48.9%-ը կարծում է, որ Թուրքիան պետք է շարունակի անդամության բանակցությունները Եվրամիության հետ:
18.8%-ը կարծում է, որ Թուրքիան բաժանման վտանգի տակ է:
ԱՄՆ-ն Թուրքիայի համար թշնամի երկիր են համարել հարցվածների 81.9%-ը, Իսրայելը՝ 63.3%-ը:
Ամեն հինգերորդը ցանկանում է լքել երկիրը
Նախագահականին վստահում է հարցվածների 44.1%-ը, մեդիայի նկատմամբ վստահությունը 31.9%-է:
Թուրքիայում ապրելուց գոհ է հարցվածների 38.8%-ը, որոնց մեծամասնությունը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ընտրող է: Դժգոհ է 19.8%-ը:
Հնարավորության դեպքում արտերկրում ապրելու ցանկություն ունեցողները կազմում են 20%, դրանք էլ հիմնականում քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության և քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության ընտրողներն են: Դրսում ապրելու ցանկություն չունեցողները կազմում են 60%:
10 հոգուց 6-ը գիրք չի կարդացել
2018-ին ընդհանրապես գիրք չկարդացածները կազմում են հարցվածների 60.9%-ը:
Թերթ չկարդացածները՝ 57.5%, երբեք թատրոն չգնացածները՝ 81.4%, կինոթատրոն չգնացածները՝ 35.3%:
Գրեթե բոլորը հեռուստացույց են դիտում
Հեռուստացույց են դիտում հարցվածների 94.3%-ը: (միջինը օրական 3.5 ժամ)
Հարցվածների 53.8%-ը չի ցանկացել ունենալ միասեռական հարևան, 45.8-ը՝ փախստական հարևան:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |