Իրավական09:06, 01 Փետրվար 2019
Ամստերդամում Թուրքիայի հյուպատոսարանի վրա հարձակված քրդին 20 ամսվա բանտարկություն է սպառնում

Հոլանդիայի դատախազությունը 20 ամսվա ազատազրկում է պահանջել 2018 թվականի օգոստոսի 11-ին Ամստերդամում Թուրքիայի հյուպատոսարանի վրա մոլոտովյան կոկտեյլներ նետած Էրջան Փոլաթերի համար:
Դատախազության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ մեղադրյալը դիտավորությամբ է ընտրել Թուրքիայի հյուպատոսարանի շենքը և 3 մոլոտովյան կոկտեյլ (հրդեհ առաջացնող ինքնաշեն պայթուցիկ) նետել:
Հարձակման հետևանքով զոհեր և վիրավորներ չէին եղել, շենքն էլ աննշան վնաս էր կրել:
Փոլաթերի դատավճիռը կայացվելու է փետրվարի 14-ին:
Նշենք, որ 2004 թվականին Հոլանդիայի կողմից փախստականի կարգավիճակ ստացած Փոլաթերի նկատմամբ դեռ տարիներ առաջ «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) անդամ լինելու մեղադրանքով միջազգային հետախուզում էր հայտարարվել Թուրքիայի կողմից:
2012-ին Թուրքիայի պահանջով Բուլղարիայում ձերբակալված Փոլաթերը Թուրքիային չի արտահանձնվել, քանի որ Հոլանդիայում փախստականի կարգավիճակ է ունեցել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Թուրքիայի և Պակիստանի ռազմական համագործակցության խորացման մասին բազմատեսակ տեղեկություններ են շրջանառվում:
Ermenihaber.am-ը զրուցել է Արցախի անկման մասին պատմող «Վիրավոր արծիվը» վավերագրության հեղինակ Դեմիր Սյոնմեզի հետ։
Մի քանի րոպե անց մայրը նկատել է կատարվածը և դուրս է բերել նրան աղբարկղից:
Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |