Իրավական14:20, 04 Փետրվար 2019
Թուրքիայում արդեն բարձրաստիճան ոստիկաններն են «ընկել հայերի թաքցրած գանձերի հետևից»

Թուրքիայի Դիարբեքիր նահանգում հայերից մնացած գանձեր գտնելու հույսով անօրինական «պեղումներ» իրականացնող խումբ է ձերբակալվել: Պարզվել է, որ գանձախույզներից 4 Դիարբեքիրի նահանգի Սիլվան շրջանի ոստիկանության աշխատակիցներ են: Ձերբակալվածների թվում է նաև Սիլվանի շրջանի ոստիկանապետ Օմեր Օզթուրքը:
Նշվում է, որ տարածքում սկսված կասկածելի «պեղումները» նկատած բնակիչներն ահազանգել են Սիլվանի ոստիկանություն, ինչ մասին տեղեկացած նույն բաժանմունքի քննիչ Սերքան Ջ.-ն իրենց գործողություններին պաշտոնական բնույթ հաղորդելու և կասկածները ցրելու համար ոստիկանական զրահամեքենա է բերել տվել դեպքի վայր:
Նշվում է, որ այս ամենի մասին նախօրոք տեղեկացված Դիարբեքիրի նահանգային ոստիկանությունը նախօրոք հետևել է չարամիտների գործողություններին և կազմակերպած շուրջկալի արդյունքում ձերբակալել է խմբին, այդ թվում՝ Սիլվանի ոստիկանապետին:
Խմբի անդամները սկզբում պնդել են, թե փնտրում են Դիարբեքիրի Սուր շրջանում 2015-2016թթ. տեղի ունեցած բախումներից հետո այդտեղից դուրս եկած «Քուրդիստանի բանվորական կուսակցության» զինյալների թաքցրած ոսկիներն ու փողերը:
Սակայն ստուգումների արդյունքում ոստիկանության կողմից նման օպերացիա կազմակերպելու վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի հայտնաբերվել: Ավելի ուշ պարզվել է, որ խումբը փոսերը փորել է՝ նպատակ ունենալով գտնել Ցեղասպանության ընթացքում Սիլավինց աքսորված ու կոտորված հայերի թաքցրած ոսկիները:
Ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվել շրջակա միջավայրին վնաս հասցնելու հոդվածի հատկանիշներով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |