Մշակութային09:32, 04 Փետրվար 2019
Թեհրանում տեղի է ունեցել լուսահոգի Արա Գյուլերին նվիրված վավերագրական ֆիլմի պրեմիերան
Թեհրանում տեղի է ունեցել լուսահոգի ֆոտոլրագրող Արա Գյուլերի (Արա Գյուլերյան) հիշատակին նվիրված ֆոտոլրագրող Ջոշքուն Արալի պատրաստած «Աշխարհն այսպիսին է» վավերագրական ֆիլմի շնորհանդեսը:
Իրանցի արվեստասերների շրջանում մեծ հետաքրքրություն է առաջացել Արա Գյուլերին նվիրված ֆիլմի ցուցադրությունը և «Կորուսյալ պատմության հուշեր» խորագրով ցուցահանդեսը:
Վավերագրական ֆիլմի անվանումը վերցված է 1986թ. Գյուլերի և Արալի կազմակերպած համանուն ցուցահանդեսից:
Վավերագրական ֆիլմում Արա Գյուլերը սկսում է պատմել իր մանկության, ընտանիքի, ինչպես նաև իր կարիերայի բեկումնային պահերի մասին: Ֆիլմում ներկայացված է արվեստի, գիտության և մշակույթի բնագավառներում համաշխարհային ճանաչում ունեցող անձանց հետ Գյուլերի բարեկամության մասին և նրանց կյանքից վերցված որոշ դրվագներ:
Վավերագրական ֆիլմի ցուցադրությունից հետո կարծիք է հայտնել «Ara Guler Universal» նախագծի կազմակերպիչ ֆրանսիացի Պատրիս Վալետը:
«Ֆիլմը զգացմունքային է և շատ հաջողված: Որքան շատ բան հնարավոր լինի ցույց տալ մարդկանց, այդքան ավելի հինալաի կլինի: Եվ դա հնարավոր է լուսանկարի, տեսանյութի ու վավերագրական ֆիլմի միջոցով»,- նշել է Վալետը՝ շեշտելով, որ ոգեշնչվում է Արա Գյուլերով:
Ջոշքուն Արալի փոխանցմամբ` ֆիլմը կցուցադրվի ոչ միայն Իրանում, այլև ցանկության դեպքում նաև Թուրքիայում և այլ երկրներում:
Հիշեցնենք, որ Արա Գյուլերը ծնվել է 1928թ. օգոստոսի 16-ին Ստամբուլի Բեյoղլու շրջանում բնակվող հայկական ընտանիքում: Արա Գյուլերին կոչում էին «Ստամբուլի աչք», «լավագույն ֆոտոպատմաբան»մականուններով: «Դարի լավագույն լուսանկարիչ» տիտղոսակիր Գյուլերը լուսանկարել է այնպիսի աշխարհահռչակ մեծերի, ինչպիսիք են Բերտրան Ռասելը, Ուինսթոն Չերչիլը, Մարկ Շագալը, Ալֆրեդ Հիչքոքը, Թենեսի Ուիլյամսը, Պաբլո Պիկասոն, Սալվադոր Դալին, Վիլյամ Սարոյանը, Սերգեյ Փարաջանովը և այլք: Նրա լուսանկարչական աշխատանքները գտնվում են աշխարհի մի շարք թանգարաններում, մասնավոր եւ ազգային հավաքածուներում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Թատերական խմբակի ղեկավար Էրթյուրք Էրքեքը ներկայացման վերջում պատասխանել է հանդիսատեսի հարցերին։
«Մենք այստեղ ենք՝ ներկայացնելու մեր լեզուն, մշակույթը և կիսելու մեր ընդհանուր ժառանգությունը»,-ասվել է Յունուս Էմրեի անվան համալսարանի սոցցանցյան գրառման մեջ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |