Հասարակական11:50, 04 Փետրվար 2019
Թուրք սկանդալային պատմաբան. «Թող շարիաթը հետ գա, եթե նույնիսկ դրանից Թուրքիան խորտակվի»

Պատմական դեպքերի ու դեմքերի վերաբերյալ սկանդալային հայտարարություններով հայտնի թուրք պատմաբան Քադիր Մըսըրօղլուն այս անգամ հայտարարել է, որ ինքը համաձայն է Թուրքիայում շարիաթի կանոնների վերադարձին, նույնիսկ Թուրքիայի խորտակման գնով:
Շարիաթ, շարիաթական օրենք, իսլամական օրենք, իսլամի կրոնական և իրավական օրենքների ժողովածու, որը մշակվել է Արաբական խալիֆայությունում՝ 7-12-րդ դարերում։
Մուսուլմանների կրոնական հիմնական պարտավորությունների մասին պատվիրաններից բացի, ընդգրկում է սեփականության, պետականության, պարտավորական, ժառանգական, քրեական, քաղաքացիական, ընտանեկան, դատավարական և իրավունքի այլ նորմեր։
Ելույթներից մեկի ժամանակ վերջինս, անդրադառնալով հեռուստահաղորդումներից մեկի ժամանակ ընտրողներին ուղղված հարցերին, վրդովվել է, որ ընտրողները իշխող ԱԶԿ-ին (Արդարություն և զարգացում կուսակցություն) ընտրելը հիմնավորել են հիմնականում տնտեսական առաջընթացով, այլ ոչ թե՝ ԱԶԿ-ի իսլամիստ լինելով:
«Ասում են՝ ԱԶԿ-ին ճանապարհ ու կամուրջ սարքելու համար ենք ընտրում: Չեն ասում, որ հավատացյալ լինելու համար են քվեարկել: Թող շարիաթը հետ գա, եթե նույնիսկ դրանից Թուրքիան խորտակվի. ես համաձայն եմ: Մի բան է որպես անհավատ մեռնելը, մեկ այլ բան է որպես մուսուլման մեռնելը՝ զուլումի ռեժիմի ներքո: Այդ պատճառով թող իսլամը գա: Ասում են՝ Թուրքիան կխորտակվի: Շատ լավ, եթե նույնիսկ ընդունեմ, որ խորտակվելու է, միևնույնն է համաձայն եմ»,- ասել է իսլամիստ պատմաբանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Տարեսկզբից մինչև փետրվարի վերջ Թուրքիա է մեկնել 463․865 իրանցի՝ դառնալով օտարազգի տուրիստների ամենամեծ խումբը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:

Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |