Հասարակական08:12, 04 Փետրվար 2019
Թուրքիայում գործազուրկների թիվը մոտենում է 4 միլիոնին

Թուրքիայի վիճակագրական ընկերության (TÜİK) տվյալների համաձայն՝ այս երկրում գործազուրկների թիվը նախորդ տարվա համեմատ ավելացել է 501․000-ով։ Վերջին 6 ամսում գործազրկության մակարդակը Թուրքիայում անդադար աճում է: Ներկա պահին երկրում 3 մլն 788․000 գործազուրկ կա, ինչը վերջին 19 ամսում գրանցված ամենբարձր ցուցանիշն է։
Ընդ որում կանանց շրջանում աշխատանք չունեցողների թիվն ավելի մեծ է։ Գործազրկության մակարդակը կանանց շրջանում 2018թ․ հոկտեմբերի դրությամբ կազմել է 14․7 տոկոս, իսկ 15-24 տարեկան իգական սեռի քաղաքացիների շրջանում՝ 27․9 տոկոս։
Ընդհանրապես 15-24 տարեկան բնակչության շրջանում գործազրկությունը կազմել է 22․3 տոկոս, իսկ ոչ աշխատանք ունեցող, ոչ կրթություն ստացող երիտասարդների թիվը՝ 24․7 տոկոս։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Տարեսկզբից մինչև փետրվարի վերջ Թուրքիա է մեկնել 463․865 իրանցի՝ դառնալով օտարազգի տուրիստների ամենամեծ խումբը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:

Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |