Տնտեսական11:32, 04 Փետրվար 2019
Թուրքիայի առևտրի նախարարը հրապարակել է հունվարի արտաքին առևտրի տվյալները

Թուրքիայի առևտրի նախարար Ռուհսար Փեքջանը հրապարակել է 2019թ. հունվարին Թուրքիայի արտաքին առևտրի ցուցանիշները:
Նախարար Փեքջանի փոխանցմամբ` հունվարին իրականացված արտահանման ծավալները Թուրքիայում 5.93%-ով աճել են՝ կազմելով 13 մլրդ 171 մլն դոլար:
Իսկ ընդհանուր առևտրային համակարգի տվյալներով` արտահանումը 6.33%-ով է աճել` կազմելով 13 մլրդ 904 մլն դոլար:
«Առևտրային համակարգը» էլեկտրոնային եղանակով առևտրի կազմակերպման և դրա հետ կապված տեղեկատվության մշակման և պահպանման, ինչպես նաև Օպերատորի Առևտրի կանոններով սահմանված այլ գործառույթների իրականացման համար Օպերատորի կողմից օգտագործվող տեխնիկական, ծրագրային և այլ միջոցների համախումբ է:
«Հունվարին մասնավոր առևտրային համակարգի համաձայն` ներկրումը 27.01%-ով նվազել է` հասնելով 15 մլրդ 709 մլն դոլարի, իսկ ընդհանուր առևտրային համակարգի տվյալներով` ներկրումը նվազել է 26,87%-ով` կազմելով 16 մլրդ 220 մլն դոլար»,-ասել է նախարարը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |