Տարածաշրջան13:41, 04 Փետրվար 2019
Իսրայելը մասնակիորեն արգելել է Թուրքիայի քաղաքացիների մուտքը Երուսաղեմ

Թուրքական մամուլում տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ Իսրայելը որոշակի արգելքներ է սահմանել Երուսաղեմ մուտք գործել ցանկացող Թուրքիայի քաղաքացիների համար:
Ըստ այդմ՝ մինչև 18 տարեկան Թուրքիայի քաղաքացիները իրավունք չունեն առանց ծնողների մտնել Երուսաղեմ։ Իսկ չափահաս քաղաքացիների համար Երուսաղեմ մուտքը սահմանափակվել է: Նրանք իրավունք ունեն տարին միայն մեկ անգամ այցելել քաղաք։
Ամփոփելով 2018-ին Երուսաղեմում տեղի ունեցած իրադարձությունները` թուրքական մամուլը հիշեցրել է, որ մահմեդականության երրորդ սրբավայրը համարվող Ալ-Ակսա մզկիթում արգելվել է նաև թուրքական դրոշ ծածանելը։
Ըստ թուրք մեկնաբանների՝ այս ամենն արվում է Երուսաղեմի լիակատար հրեականացման քաղաքականության համատեքստում, որպեսզի ոչ ոք հրեաներից բացի այստեղ իրեն տիրոջ կարգավիճակում չզգա։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |