Մշակութային13:54, 04 Փետրվար 2019
Փետրվարի 5-ին Ստամբուլի Մաբեթ փողոցը կրկին կվերանվանվի Տատյան փողոց

Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Բաքըրքյոյ շրջանի համայնքապետարանը տեղի բնակչության պահանջով միաձայն որոշել է Մաբեթ փողոցը վերանվանել Տատյան փողոց։ Որոշումը կիրագործվի փետրվարի 5-ին։
Բաքըրքյոյի շրջանի Զեյինլիք թաղամասի Մաբեթ փողոցում, որտեղ գտնվում են հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին և Դադյան հայկական վարժարանը, «Տատյան» անունը կրող ցուցատախտակ կամրացվի։
Բաքըրքյոյի համայնքապետ Բյուլենթ Քերիմօղլուն հիշեցրել է, որ Հովհաննես Տատյանը Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում հիմնել է Բեյքոզի թղթի գործարանը, Էյուբի տեքստիլի գործարանը, Հերեքեյի տեքստիլի գործարանը, Զեյթինբուրնուի դարբնոցը և Իզմիթի տեքստիլի գործարանը։
«Բաքըրքյոյի մեր քաղաքացիների պահանջով և Բաքըրքյոյի համայնքապետարանի կողմից միաձայն ընդունված որոշման համաձայն վաղը Մաբեթ փողոցը կվերանվանվի Տատյան փողոց»,- հայտարարել է Քերիմօղլուն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ էլ նշված փողոցը Բաքըրքյոյի համայնքապետարանի որոշմամբ անվանվել էր Տատյան փողոց, սակայն որոշումն այնուհետև չեղարկվել էր, քանի որ Ստամբուլի քաղաքապետարանը չէր վավերացրել այն։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նշվում է, որ Ուրֆայում գտնվող հայկական եկեղեցու մի մասը փլուզվել է երկրաշարժի հետևանքով, իսկ մյուս մասը՝ վերածվել մզկիթի։

Թուրքիայում կառուցված մզկիթների թիվը հասնում է 89.000-ի։

հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Նման լուրեր տարածվել են նաև քրդերեն հրապարակվող որոշ լրատվականներում, ինչպես նաև արաբական մեդիայում:
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարը նշել է, որ Թուրքիան պատրաստ է ԵՄ-ի հետ ավելի ամուր համագործակցության։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |