Տարածաշրջան09:17, 05 Փետրվար 2019
Նեչիրվան Բարզանի.«Եզդիաբնակ Սինջարը կվերածվի առանձին վիլայեթի»

Եզդիների հոգևոր առաջնորդ Միր Թահսին Բեգի աճյունը տեղափոխվել է Էրբիլ (IԻրաքյան Քուրդիստան): Նա վախճանվել էր Գերմանիայում: Աճյունի տեղափոխման կապակցությամբ օդանավակայանում կազմակերպվել է պաշտոնական արարողություն:
Պաշտոնական արարողությանը մասնակցել են մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում նաև Իրաքյան Քուրդիստանի վարչապետ Նեչիրվան Բարզանին:
Նեչիրվան Բարզանին հայտնել է, որ Իրաքի Մոսուլ շրջանին հարակից եզդիաբնակ Սինջարի (Շենգալ) շրջանը դառնալու է վիլայեթ (նահանգ) և այս հարցում Բաղդադի հետ աշխատանքներ են տարվում:
Բարզանին նշել է, որ Սինջարի վերակառուցման համար աշխատում են Իրաքի վարչապետ Ադիլ Ադուլմեհդիի և միջազգային հանրության հետ:
Նեչիրվան Բարզանին, հիշեցնելով եզդիների դեմ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման հարձակումները, ասել է. «Եզդիների ողբերգությունը չենք մոռանալու: Այդ հարձակումներից 3342 եզդի է փրկվել, սակայն դեռևս 3075-ը անհետ կորած են»:
Նրա հավաստմամբ` իրենք շարունակելու են փնտրել ԻՊ-ի զինյալների կողմից առևանգված եզդիներին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |