Տարածաշրջան06:42, 05 Փետրվար 2019
ԱՄՆ-ն ու Թուրքիան Սիրիայում ստեղծվելիք անվտանգության գոտու հարցում դեռևս համաձայնության չեն հասել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարությամբ նախագահական պալատում կայացել է ժողով: Վերջինիս մասնակցել են մի շարք թուրք բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնց թվում են եղել պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ազգային հետախուզական ծառայության պետ Հաքան Ֆիդանը և ուրիշներ։
Ժողովում քննարկվել են տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները, այդ թվում նաև Սիրիայի հյուսիսում ստեղծվելիք անվտանգության գոտու հարցը։
Ժողովից հետո մամուլի ասուլիս է տվել Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը։ Նա անդրադարձել է Թուրքիայի ակնկալիքներին՝ Սիրիայի Եփրատ գետի արևելյան հատվածի հետ կապված, որտեղ թուրքական կողմը պատրաստվում է նոր ռազմական գործողություններ սկսել տեղի քուրդ զինյալների դեմ:
Քալընը հերքել է շրջանառվող այն լուրերը, թե Թուրքիան և ԱՄՆ-ն արդեն համաձայնության են հասել Սիրիայում ստեղծվելիք անվտանգության գոտու հարցում։ Խոսնակն ընդգծել է, որ թուրք-ամերիկյան բանակցություններն այդ հարցում դեռևս շարունակվում են։
Թուրք պաշտոնյայի խոսքերով՝ Թուրքիան ակնկալում է, որ Եփրատ գետի արևելյան հատվածում, այդ թվում Մանբիչում, ստեղծվեն այն մեխանիզմները, որոնք ստեղծվեցին Իդլիբում։ Նա նաև հույս է հայտնել, որ Սիրիայի հյուսիսում ստեղծվելիք անվտանգության գոտին կվերահսկի նաև Թուրքիան։
Թուրք պաշտոնյան կարևորություն է տվել նաև Մանբիչի հարցում ճանապարհային քարտեզի իրականացմանը, որի շուրջ Թուրքիայի ու ԱՄՆ-ի միջև ձեռք էր բերվել համաձայնություն։ Ըստ դրա՝ Սիրիայի քրդական ուժերը լիովին պետք է դուրս գան քաղաքից։ Նա նկատել է տվել, որ այդ ամենի հետաձգումը օգուտ չի բերելու ո՛չ ԱՄՆ-ին, ո՛չ էլ Թուրքիային։ Շշեշտվել է, որ Մանբիչի շուրջ թուրք-ամերիկյան համաձայնության կողմ է նաև Ռուսաստանը։
Անդրադառնալով Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հարցին՝ Էրդողանի մամուլի խոսնակը եզրափակել է. «Ըստ մեզ՝ Բաշար Ասադը լեգիտիմությունը կորցրել է և չի կարող ստանձնել որևէ դեր»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |