Իրավական12:47, 05 Փետրվար 2019
Թուրքիայում 2019-ի հուվարին աշխատանքային վատ պայմաններում զոհվել է 155 բանվոր

Թուրքիայի «Բանվորների առողջության ու աշխատանքային անվտանգության խորհրդի» հրապարակած տվյալների համաձայն՝ 2019 թվականի հունվարին երկրում 155 բանվոր է զոհվել:
Զոհված բանվորներից 10-ը երեխաներ են, 11-ը՝ կին, 19-ը՝ փախստական: Դեպքերից ոչ մեկը չի եղել հիվանդության պատճառով: Բանվորների մահվան դեպքերի ամենահաճախ հանդիպող պատճառներն են թունավորումներն ու խեղդվելը (21%), փլատակների տակ մնալը (16%), տրանսպորտային պատահարները (16%): 15 բանվոր էլ վառվել կամ խեղդվել է տաքանալու համար պատրաստված ինքնաշեն վառարաններ կամ այլ սարքեր գործի դնելու հետևանքով:
Զեկույցում նշվում է, որ այս ամենը ցույց է տալիս, թե Թուրքիայում ինչ վատ աշխատանքային պայմաններ են գործում բանվորների համար:
Զեկույցում տվյալներ են հաղորդվել նաև 2018-ին անչափահաս բանվորների մահացությունների մասին՝ հիշեցվելով, որ այդ տարեթիվը երկրում հայտարարված է եղել անչափահաս բանվորների մահացությունների դեմ պայքարի տարի: Նշվում է, որ 2018-ի 11 ամիսների ընթացքում տարբեր պատահարների հետևանքով 66 անչափահաս բանվորներ է մահացել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |