Իրավական12:43, 06 Փետրվար 2019
Թուրքիան «Freedom House»-ի զեկույցում ընդգրկվել է «անազատ» երկրների ցանկում
«Freedom House» իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Freedom in the World» ամենամյա զեկույցը, որում Թուրքիան արդեն 2-րդ անգամ տեղ է գտել «անազատ» երկրների շարքում։
Կազմակերպությունն արձանագրել է, որ վերջին 13 տարում ողջ աշխարհում ազատությունների վիճակը հետզհետե վատթարանում է։ 2018թ․ Թուրքիան կորցրել էր 32 միավոր՝ առաջին անգամ տեղ գտնելով «անազատ» երկրների ցանկում։ 2019թ․ զեկույցում այս երկիրը դարձյալ 31 միավոր է կորցրել։
Որպես ողջ աշխարհում ազատությունների վիճակı հետընթացի օրինակ՝ զեկույցի նախաբանում հիշատակվել է Թուրքիայում հետզհետե շատացող «նախագահին վիրավորելու» մեղադրանքով դատական գործերի մասին։
«Այս համաշխարհային թրենդի ամենաակնհայտ օրինակներից մեկն այն է, որ միայն 2017թ․ Թուրքիայում «երկրի նախագահին վիրավորելու» մեղադրանքով 20․000-ից ավելի հետաքննություն և 6․000-ից ավելի դատական գործ է ընթացել։
24 երկրներ, որոնց թվում տեղ են գտել Ռուսաստանի, Չինաստանի, Թուրքիայի, Իրանի և Սաուդյան Արաբիայի նման ծանրակշիռ երկրներ, ընդդիմադիրներին հետապնդել են նաև երկրի սահմաններից դուրս, պահանջել նրանց արտահանձնումը, հետապնդել նրանց, գողացել և անգամ սպանության փորձ կատարել», - ասված է զեկույցում։
Որպես ավտորիտար ռեժիմների կողմից կիրառվող ագրեսիվ միջոցների օրինակ՝ անդրադարձ է կատարվել Թուրքիայում անմիջապես դեսպանատան շենքում սաուդցի լրագրող Ջեմալ Խաշոկջիի (Քաշըքչը) սպանությանը։
«Թուրքիան, որ ցանկանում էր Խաշոկջիի սպանության լուրը տեսնել բոլոր թերթերի առաջին էջերում, ինքն էլ 21 երկրի 104 քաղաքացու է փախցրել՝ պետության թշնամի լինելու մեղադրանքով։ Թուրքիայում երկու տարի տևած «արտակարգ դրության» ռեժիմի ընթացքում առաջատար ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները բանտարկվեցին, հավաքների և խոսքի ազատությունների դեմ չափից դուրս մեծ ճնշումներ գործադրվեցին։
2018թ․ հունիսին կայացած ընտրություններից հետո թեև «արտակարգ դրության» ռեժիմը դադարեցվեց, բայց ավտորիտարների կողմից պետական կառույցների լուծարումն ու լրագրողների, մտավորականների, ՀԿ անդամների կալանավորումները շարունակվում են», - ասված է զեկույցում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Լրագրողներ առաց սահմանների» կազմակերպությունը հրապարակել է 2024-ի զեկույցը, որտեղ անդրադառնում է լրագրության վիճակին Թուրքիայում։
Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Աղրըի նահանգապետ Մուստաֆա Քոչը տվյալներ է հրապարակել ընթացիկ տարում սահմանապահների կողմից կանխված միջադեպերի վերաբերյալ։
Թուրքիայում շարունակում են իշխանություններին մեղադրել Իսրայելի հետ համագործակցությունը շարունակելու մեջ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ Վարդանյանի՝ քանի դեռ հստակ սահմանված չէ նոր իշխանությունների արտաքին քաղաքականության կուրսը, չենք կարող ասել, թե նոր Սիրիան ինչպիսի հարաբերություններ կցանկանա ունենալ ՀՀ-ի հետ։
Բացման արարողությանը մասնակցել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ռեշադ Մեմեդովը։
Նշենք, որ Սիրիայում Թուրքիայի դեսպանատունը գտնվում է Ռավդա Մեյդայի մերձակայքում։
Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև անդարադրձել է արվել սիրիական վերջին իրադարձություններին։
Թուրքիայից Չինաստան ամենից շատ արտահանվում են հանքարդյունաբերական ապրանքները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |