Իրավական12:43, 06 Փետրվար 2019
Թուրքիան «Freedom House»-ի զեկույցում ընդգրկվել է «անազատ» երկրների ցանկում

«Freedom House» իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Freedom in the World» ամենամյա զեկույցը, որում Թուրքիան արդեն 2-րդ անգամ տեղ է գտել «անազատ» երկրների շարքում։
Կազմակերպությունն արձանագրել է, որ վերջին 13 տարում ողջ աշխարհում ազատությունների վիճակը հետզհետե վատթարանում է։ 2018թ․ Թուրքիան կորցրել էր 32 միավոր՝ առաջին անգամ տեղ գտնելով «անազատ» երկրների ցանկում։ 2019թ․ զեկույցում այս երկիրը դարձյալ 31 միավոր է կորցրել։
Որպես ողջ աշխարհում ազատությունների վիճակı հետընթացի օրինակ՝ զեկույցի նախաբանում հիշատակվել է Թուրքիայում հետզհետե շատացող «նախագահին վիրավորելու» մեղադրանքով դատական գործերի մասին։
«Այս համաշխարհային թրենդի ամենաակնհայտ օրինակներից մեկն այն է, որ միայն 2017թ․ Թուրքիայում «երկրի նախագահին վիրավորելու» մեղադրանքով 20․000-ից ավելի հետաքննություն և 6․000-ից ավելի դատական գործ է ընթացել։
24 երկրներ, որոնց թվում տեղ են գտել Ռուսաստանի, Չինաստանի, Թուրքիայի, Իրանի և Սաուդյան Արաբիայի նման ծանրակշիռ երկրներ, ընդդիմադիրներին հետապնդել են նաև երկրի սահմաններից դուրս, պահանջել նրանց արտահանձնումը, հետապնդել նրանց, գողացել և անգամ սպանության փորձ կատարել», - ասված է զեկույցում։
Որպես ավտորիտար ռեժիմների կողմից կիրառվող ագրեսիվ միջոցների օրինակ՝ անդրադարձ է կատարվել Թուրքիայում անմիջապես դեսպանատան շենքում սաուդցի լրագրող Ջեմալ Խաշոկջիի (Քաշըքչը) սպանությանը։
«Թուրքիան, որ ցանկանում էր Խաշոկջիի սպանության լուրը տեսնել բոլոր թերթերի առաջին էջերում, ինքն էլ 21 երկրի 104 քաղաքացու է փախցրել՝ պետության թշնամի լինելու մեղադրանքով։ Թուրքիայում երկու տարի տևած «արտակարգ դրության» ռեժիմի ընթացքում առաջատար ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները բանտարկվեցին, հավաքների և խոսքի ազատությունների դեմ չափից դուրս մեծ ճնշումներ գործադրվեցին։
2018թ․ հունիսին կայացած ընտրություններից հետո թեև «արտակարգ դրության» ռեժիմը դադարեցվեց, բայց ավտորիտարների կողմից պետական կառույցների լուծարումն ու լրագրողների, մտավորականների, ՀԿ անդամների կալանավորումները շարունակվում են», - ասված է զեկույցում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |