Իրավական10:16, 06 Փետրվար 2019
Զեկույց․ «Թուրքիայում մտքի, խոսքի և այլ ազատությունները մեծ վտանգի մեջ են»

Թուրքիայի «Մարդու իրավունքների միությունը» (İHD) 2018թ․ արևելյան և հարավարևելյան Անատոլիայում մարդու իրավունքների վիճակն արտացոլող զեկույց է հրապարակել։ Ըստ այդմ՝ նախորդ տարի Թուրքիայում գրանցվել է քաղաքացիների իրավունքների ոտնահարման 11․643 դեպք, 471 մարդ զոհվել է, 172-ը՝ վիրավորվել։
Միության փոխնախագահ Ռեհշան Բաթարայ Սամանի խոսքով՝ անգամ «արտակարգ դրության» ռիժիմի դադարեցումից հետո անվտանգության ոլորտում կատարվող օրենքի փոփոխությունների ու նորամուծությունների միջոցով իրականում փորձ է արվում շարունակական դարձնել «արտակարգ դրության» ռեժիմի ազդեցությունը։
«Հատկապես կարևորում ենք ընդգծել այն, որ ժողովրդավարական, օրենքի գերակայության երկիր լինելու նպատակից հետզհետե հեռացող Թուրքիայում արդարադատության համակարգը գտնվում է քաղաքականության ենթակայության տակ: Անցում է կատարվում կառավարման հնարավորինս ավտորիտար ու բռնատիրական կարգի, մտքի, խոսքի և միություններ կազմելու ազատությունները անսահման մեծ վտանգի են ենթարկված», - նշել է Սամանը։
Սամանը մտահոգություն է հայտնել Դիարբեքիրի համաքաղաքապետ Գյուլթեն Քըշանաքի և «Դեմոկրատական շրջանների» կուսակցության (DBP) համանախագահ Սաբահաթ Թունջելի ազատազրկման փաստի առթիվ՝ շեշտելով, որ իրավախախտումների և բռնաճնշումների սաստկացման նման պայմաններում արդար ընտրությունների անցկացման անհավանականությունը ևս լուրջ մտահոգությունների աթիռ է։
İHD զեկույցում արձանագրվել է, որ 2018թ․ բանտերում բախտի քմահաճույքին է թողնվել ծանր առողջական վիճակում գտնվող 1154 բանտարկյալ, որոնցից 402-ի վիճակը հատկապես ծանր է եղել։
Ինքնասպանություն է գործել 11 կին, ևս 47 կին սպանվել է ընտանեկան բռնության հետևանքով, 11 կին սպանվել է հասարակական կյանքում հարձակման ենթարկվելու հետևանքով։
211 բանտարկյալ բանտերում վատ վերաբերմունքի և կտտանքների է ենթարկվել։ Տարվա ընթացքում ընդհանուր առմամբ ձերբակալվել է 2․837 մարդ, որոնցից 54-ը՝ երեխաներ։ Կալանավորվել է 496 մարդ, որոնցից 5-ը՝ անչափահաս։
2018թ․ Թուրքիայում աշխատանքի պայմանների անվտանգության անբավարար ապահովման հետևանքով զոհվել է 20 աշխատավոր, ևս 12-ը վիրավորվել են։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |