Միջազգային09:03, 06 Փետրվար 2019
Արտերկրում Թուրքիայի 5մլն քաղաքացի է բնակվում
Շուրջ 5 միլիոն Թուրքիայի քաղաքացիներ բնակվում են այդ երկրի սահմաններից դուրս: Այսպիսի տեղեկություն է հրապարակել Թուրքիայի արտգործնախարարությունը՝ ի պատասխան ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) պատգամավոր Սեզգին Թանրըքուլուի հարցմանը:
Արտգործնախարարության ներկայացրած ցուցակում տեղեկություններ են տրամադրվել 152 երկրներում ապրող Թուրքիայի քաղաքացիների վերաբերյալ:
Ներկայացված տվյալների համաձայն՝ Բութանում, Տոնգայում ու Թուվալույում Թուրքիայի քաղաքացիներ չկան: Հայաստանում, Պարագվայում, Սիրիայում, Հյուսիսային Կորեայում, Ուրուգվայում և 20 այլ երկրներում ապրող թուրքերի մասին տեղեկություններ չկան:
Թուրքիայի քաղաքացիներն ըստ քանակական հերթականության ապրում են հետևյալ երկրներում.
Գերմանիա - 2 մլն
Ֆրանսիա – 700 հզ
Հոլանդիա – 500 հզ
ԱՄՆ – 300 հզ
Ավստրիա -250 հզ
Բելգիա – 240 հզ
Ավստրալիա – 150 հզ
Շվեյցարիա – 130 հզ
Դանիա – 75 հզ
Կանադա- 70 հզ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
Ստորագրահավքի արդյունքները ներկայացվելու են Թուրքիայի խորհրդարան (մեջլիս):
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |