Տարածաշրջան13:34, 08 Փետրվար 2019
ԱՄՆ-ի զինուժը Սիրիայից դուրս բերելու համար կստեղծվի թուրք-ամերիկյան աշխատանքային խումբ

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնել է Վաշինգտոն, որտեղ մասնակցել է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ ձևավորված կոալիցիայի երկրների արտգործնախարարների ժողովին։
Ժողովից հետո լրագրողների հետ զրույցում Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավարը հայտարարրել է, որ ԱՄՆ դրական է գնահատել Անկարայի առաջարկը թուրք-ամերիկյան համատեղ աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ, որը պետք է համակարգի Սիրիայից ամերիկյան զինուժի դուրսբերման գործընթացը։
«Ես հեռախոսով անձամբ պետքարտուղար Մայք Պոմպեոյին առաջարկեցի ստեղծել համատեղ աշխատանքային խումբ։ Նա դրական գնահատեց այդ առաջարկս։ Խումբը զբաղվելու է ամերիկյան զինուժի դուրս բերմամբ, կազմակերպելու է հաճախակի հանդիպումներ, որոնց ժամանակ կուսումնասիրվեն երկու կողմերի առաջարկները»,-ասել է Չավուշօղլուն։
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավարի՝ այդ ամենը նպաստի, որ Սիրիայում ամերիկյան զինուժի դուրս բերումը տեղի ունենա առանց ավելորդ խնդիրների և համակարգված կերպով։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |