Միջազգային09:49, 08 Փետրվար 2019
Որտե՞ղ են պահվում Թուրքիայի ոսկու պաշարները
Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքը ուղիղ եթերում մանրամասներ է հրապարակել այս երկրի ոսկու պաշարների մասին։
Տեղական NTV հեռուստաընկերության եթերում Ալբայրաքը պատասխանել է ուսանողների հարցերին։ Նրանցից մեկը հետաքրքրվել է, թե ինչ կլինի, եթե Թուրքիայում տեղի ունեցող հավանական ներքին խառնակություններից օգտվելով՝ ԱՄՆ-ը կամ Անգլիան որոշեն բռնագրվել այնտեղ պահվող թուրքական ոսկու պաշարները, ինչպես դա եղավ Վենեսուելայի դեպքում։
Ալբայրաքը պատասխանել է, որ հարցը հիմնված է հանրության մեջ տարածված սխալ կարծիքի վրա․ «Թուրքիայի Հանրապետության Կենտրոնական բանկի ողջ ոսկու պաշարը Թուրքիայում է։ Արտերկրում ոսկի չունենք», - նշել է թուրք նախարարը։
Ալբայրաքը հավելել է, որ նախկինում Թուրքիան տարբեր երկրներում ունեցել է ոսկու որոշակի պաշարներ, բայց վերջին շրջանում այդ ամենը բերվել է Թուրքիա։
«Թե մեր ոսկու պաշարները, թե դրամական միջոցները, բոլորը Թուրքիայում տարածքում են», - շեշտել է նախարարը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
Ստորագրահավքի արդյունքները ներկայացվելու են Թուրքիայի խորհրդարան (մեջլիս):
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |