Միջազգային12:26, 11 Փետրվար 2019
Լարվածություն թուրք-չինական հարաբերություններում
Թուրք-չինական հարաբերություններում նոր լարվածություն է առաջացել Չինաստանի Սինցզյան ինքնավար մարզում ապրող թյուրքական ծագում ունեցող ույղուրական համայնքի պատճառով։
Լարվածությունը սկսել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Համի Աքսոյի այն հայտարարությունից հետո, որտեղ նա չինական իշխանություններից պահանջել է փակել Չինաստանում առկա որոշ ճամբարներ, որտեղ պահվում են ույղարական համայնքի մեծ թվով ներկայացուցիչներ։
Աքսոյն այդ ճամբարները որակել է, որպես «համակենտրոնացման ճամբարներ», որտեղ կալանքի տակ են գտնվում բազմաթիվ ույղուրներ, ովքեր ըստ նրա՝ ենթարկվում են կրոնական, քաղաքական ճնշումների և ձուլման քաղաքականության։
Աքսոյը նշել է, որ այդ ճամբարների փակման պահանջը Թուրքիայի կողմից նորից բարձրացվել է այն բանից հետո, երբ դրանցից մեկում իբր սպանվել էր ույղուր հայտնի աշուղ Աբդուրեհիմ Հեյիթը։
Ի պատասխան Թուրքիայի մեղադրանքներին՝ Չինաստանի արտգործանախարարությունից հայտնել են, որ թուրքական կողմի հայտարարությունն ամբողջովին սուտ է և չի համապատասխանում իրականությանը։ Չինական կողմը նախ ընդգծել է, որ այն ճամբարները, որոնց մասին խոսել էր Թուրքիայի ԱԳՆ-ի խոսնակը, բնավ «համակենտրոնացման ճամբարներ» չեն, ավելին դրանք նպաստում են, որ ույղուրների որոշ ներկայացուցիչներ հեռու մնան ահաբեկչությունից եւ ինտեգրվեն հասարակությանը:
Չինաստանի ԱԳՆ-ն նույնիսկ ույղուր աշուղի մասնակցությամբ հատուկ տեսանյութ է հրապարակել, որտեղ նա զրուցում է լրագրողի հետ և պատմում է իր մասին։ Ըստ չինական կողմի՝ տեսանյութն արվել էր փետրվարի 10-ին, և ույղուր աշուղը ողջ է։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախաձեռնությունն իրականացվում է Եվրամիության և «Առողջապահության համաշխարհային կազմակերպության» կողմից։
Ըստ Թուրքիայի ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահի՝ Սիրիայում կարգուկանոն հաստատվելուց հետո Թուրքիան կարող է ծովային իրավասության քայլեր ձեռնարկել։
Նշվում է, որ Թուրքիայի ռազմական մոբիլիզացիան նման է 2019-ի Սիրիայի հյուսիս-արևելքում ռազմական գործողություններից առաջ տիրող իրավիճակին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«TV100»-ի եթերում Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարարն անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»։
Կասկածյալը ձերբակալվել է Սամսունի մարզային ոստիկանության անվտանգության ստորաբաժանման կողմից իրականացված օպերացիայի ընթացքում:
Ըստ Թուրքիայի ՊՆ մամուլի և հասարակայնության հետ կապերի խորհրդականի՝ Անկարան աջակցում է սիրիական միասնական բանակի ստեղծմանը:
Թուրքիայի արտգործնախարարի և Աբդուլլահ բին Զայեդ ալ Նահյանի Օրակարգում եղել է Սիրիայում տիրող իրավիճակը:
Ըստ Թուրքիայի էներգետիկայի նախարարի՝ Թուրքիան Սիրիային կմատակարարի էլեկտրաէներգիա։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |