Հասարակական08:22, 12 Փետրվար 2019
Թուրքիայում գործազրկության մակարդակը հասել է 11․9 տոկոսի
Թուրքիայի Սոցիալական քաղաքականության կիրառման և ուսումնասիրության կենտրոնի (SPM) զեկույցի համաձայն՝ երկրում գործազրկության մակարդակը շարունակում է աճել։
Զեկույցի համաձայն՝ 2018թ․ նոյեմբերին Թուրքիայում գործազրկության մակարդակը հոկտեմբերի համեմատ աճել է 0․3 տոկոսով՝ հասնելով 11․9 տոկոսի։ Նույն շրջանում ոչ գյուղատնտեսական ոլորտում գործազրկության աճը կազմել է 0․4 տոկոս՝ հասնելով 14 տոկոսի։
Ըստ SPM-ի հաշվարկների՝ աշխատանք ունեցողների թիվը նվազել է 0․5 տոկոսով՝ կազմելով 47 տոկոս, իսկ մասնավորապես արդյունաբերության ոլորտում աշխատողների թիվը կրճատվել է 44․000-ով՝ հասնելով 5 մլն 652․000-ի։
2018թ․ սեպտեմբերին գործազրկության մակարդակը կազմել էր 11․4 տոկոս, աշխատանք ունեցողների թիվը՝ 47․8 տոկոս, իսկ արդյունաբերության ոլորտում աշխատողների թիվը կազմել էր 5 մլն 699․000։
Այսպիսով, կազմակերպությունը արձանագրել է, որ 2018թ․ սեպտեմբեր – նոյեմբեր եռամսյակում Թուրքիայում գործազրկության մակարդակը շարունակաբար ավելացել է, իսկ աշխատանք ունեցողների և արդյունաբերության ոլորտի աշխատակիցների թիվը՝ նկատելիորեն նվազել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այս սերնդին հաճախ անվանում են նաև «ցանցային սերունդ», «iPhone սերունդ» կամ «հետհազարամյակի սերունդ»:
Թուրքիայի վիճակագրկան կոմիտեն (TÜİK)-ը հրապարակել է Թուրքիայի անուրախ քաղաքների ցանկը։
Ալի Յերլիքայան նկատել է տվել, որ նախորդ երկու շաբաթվա համեմատ սիրիացիների վերադարձի թիվը աճել է 7 անգամ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«TV100»-ի եթերում Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարարն անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»։
Կասկածյալը ձերբակալվել է Սամսունի մարզային ոստիկանության անվտանգության ստորաբաժանման կողմից իրականացված օպերացիայի ընթացքում:
Ըստ Թուրքիայի ՊՆ մամուլի և հասարակայնության հետ կապերի խորհրդականի՝ Անկարան աջակցում է սիրիական միասնական բանակի ստեղծմանը:
Թուրքիայի արտգործնախարարի և Աբդուլլահ բին Զայեդ ալ Նահյանի Օրակարգում եղել է Սիրիայում տիրող իրավիճակը:
Ըստ Թուրքիայի էներգետիկայի նախարարի՝ Թուրքիան Սիրիային կմատակարարի էլեկտրաէներգիա։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |