Տարածաշրջան06:37, 12 Փետրվար 2019
Ստամբուլում ռազմական ուղղաթիռ է ընկել. կան զոհեր (տեսանյութ, լուսանկարներ)

Ստամբուլ նահանի Չեքմեքյոյ շրջանի Քըրազը թաղամասում կործանվել է Թուրքիայի զինված ուժերին պատկանող «Bell UH-1» մակնիշի ամերիկյան արտադրության ռազմական ուղղաթիռ։ Վթարի հետևանքով զոհվել է 7 հոգի, որից 2-ը՝ օդաչուներ էին, իսկ 5-ը՝ զինվորներ։
Ուղղաթիռը վայր էր ընկել Քըրազը թաղամասի խաղահրապարակներից մեկի հարևանությամբ, սակայն խաղաղ բնակչության շրջանում զոհեր չկան։
Այս պահին առայժմ հայտնի չէ, թե որն է եղել վթարի պատճառը։
Հետաքրքրականն այն է, որ վերջին անգամ Ստամբուլում ռազմական ուղղաթիռ է կործանվել նախորդ տարվա նոյեմբերի 26-ին։ Այդ ժամանակ նույնպես կործանված ռազմական ուղղաթիռը «Bell UH-1» էր։ Վերջին 21 տարում սա 6-րդ դեպքն է, երբ Ստամբուլում ռազմական ուղղաթիռ է ընկնում։
Տեղեկացնենք, որ Թուրքիայի զինված ուժերը այդ ուղղաթիռները նախատեսում են հանել շահագործումից մինչև 2020թ.։ Այդ ուղղաիթռները արտադրվել են 1976թ. և պարբերաբար ենթարկվել արդիականացման։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |