Միջազգային12:19, 13 Փետրվար 2019
Հացադուլ հայտաարած քուրդ պատգամավորի հարցը բարձրաձայնվել է Շվեդիայի խորհրդարանում
Թուրքիայում բանտարկյալների կողմից հաճախակի հայտարարվող հացադուլների հարցը բարձրաձայնվել է Շվեդիայի խորհրդարանում։
Շվեդիայի իշխանամետ «Սոցիալ-դեմոկրատական աշխատավորական» կուսակցության պատգամավոր Քադըր Քասըրգան խորհրդարանում խոսել է Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) բանտարկված պատգամավոր Լեյլա Գյուվենի մասին, ով 98 օր է արդեն հացադուլ է անում։
Հացադուլի մի մասը Գյուվենն անցկացրել է բանտում, այնուհետև նրան պայմանականորեն ազատ են արձակել, բայց պատգամավորը շարունակում է հացադուլը։ Գյուվենը հացադուլի միջոցով իր բողոքն է արտահայտում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» առաջնորդ, ցմահ ազատազրկման դատապարտված Աբդուլլահ Օջալանի և առհասարակ բոլոր քաղբանտարկյալների մեկուսացման դեմ։
Պատգամավորը Շվեդիայի կառավարության կոչ է արել, որ Գյուվենի հարցը բարձրաձայնի Եվրամիության անդամ երկրների ժողովների ժամանակ։
Անդրադառնալով Թուրքիայում առկա քրդական հիմնախնդրին, պատագամավորը շեշտել է, որ HDP-ն և Օջալանը կարևոր գործոններ են Թուրքիայի կառավորության և PKK-ի միջև խաղաղություն հասնելու գործում։
Թուրքիա-Եվրամիություն հարաբերությունների մասին Քասըրգան ասել է, որ Թուրքիայում պետք է հարգվեն մարդկանց իրավունքները և խոսքի ազատությունը, քանի որ Անկարան հավակնում է դառնալ ԵՄ անդամ երկիր։ Ըստ նրա՝ դրա համար անհրաժեշտ է, որ Թուրքիան համապատասխանի կոպենհագենյան չափանիշներին և Եվրոխորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ համաձայնագրի դրույթներին։
Վերջում պատգամավորը հացադրում է հղել իշխանությանը, ասելով, թե արդյո՞ք Շվեդիայի կառավարությունը, հանդես կգա նախաձեռնությամբ, որը կօժանդակին, որպեսզի Թուրքիան համապատասխանի նշյալ չափանիշներին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
Ստորագրահավքի արդյունքները ներկայացվելու են Թուրքիայի խորհրդարան (մեջլիս):
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |