Իրավական06:59, 13 Փետրվար 2019
Զեկույց․ «ԵԽ անդամ երկրներում 130 ազատազրկված լրագրող կա, որոնցից 110՝ Թուրքիայում»
Եվրոպայի խորհուրդը փետրվարի 12-ին հրապարակել է մի շարք միջազգային կազմակերպությունների հետ համատեղ կազմված մամուլի ազատության վերաբերյալ զեկույցը։
Զեկույցում արձանագրվել է, որ Թուրքիան աշխարհում ամենից շատ ազատազրկված լրագրողներ ունեցող երկիրն է։ Ընդհանուր առմամբ 2018թ․ ավարտի դրությամբ Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում ազատազրկված լրագրողների թիվը 130 է։ Ընդ որում, նրանցից 110-ը գտնվում են թուրքական բանտերում։
Ըստ զեկույցի՝ 2016 հուլիսին Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմ հայտարարվելուց հետո և մինչ օրս այս երկրում առնվազն 200 լրագրող է ձերբակալվել։
«Չնայած 2018թ․ հուլիսին երկրում արտակարգ դրության ռեժիմը դադարեցվել է, այնուամենայնիվ, Թուրքիան շարունակում է մնալ մի երկիր, որտեղ ամենից մեծ թվով լրագրողներ են բանտարկված։ Այն նաև աշխարհի ամենահետադիմական երկրներից մեկն է՝ խոսքի և մամուլի ազատության տեսակետից», -ասված է զեկույցում։
Մինչդեռ դեռ 2 ամիս առաջ «BBC»-ին հարցազրույց տված Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Գյուլնուր Այբեթը պնդել էր, որ թուրքական բանտերում «լրագրողական գործունեության պատճառով» դատապարտված որևէ լրագրող չկա։
Արձանագրվել է նաև, որ 2018թ․ ընթացում Եվրոպայի խորհրդի անդամ 32 երկրից 140 լուրջ իրավախախտման վերաբերյալ հայցեր են ներկայացվել Խորհրդի և 12 միջազգային իրավապաշտպան ընկերության կողմից համատեղ հիմնված «Լրագրության պաշտպանության և լրագրողների անվտանգության պլատֆորմին»։ Նշվել է, որ 2018թ․ աշխարհում սպանվել է 17 լրագրող, որոնցից 2-ը՝ Թուրքիայում։
2018թ․ ընթացքում Թուրքիայում և Եվրոպական խորհրդի 7 այլ երկրներում մամուլի նկատմամբ կիրառվել են այնպիսի ճնշումներ, ինչպիսիք են լրատվամիջոցների գործունեության սահմանափակումներն ու կասեցումը, ինտերնետային կայքերի արգելափակումերը, արտասահմանյան ֆինանսավորում ստացող լրատվամիջոցների՝ որպես «արտասահմանյան ագենտներ» պիտակավորումը։ Թուրքիան նաև այն 4 երկրներից մեկն է, որտեղ մամուլիս ազատությունն ամենից մեծ հետընթացն է ապրել, իսկ լրագրողների դեմ ուղղված հանցագոործությունների թիվն աճել է։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Թուրքական մամուլը գրում է, որ իսրայելական լոբբիի ազդեցությամբ որոշում է կայացվել թուրքական և իսրայելական թիմերի բասկետբոլային հանդիպումն Անկարայից տեղափոխել Բելգրադ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |