Հասարակական10:27, 13 Փետրվար 2019
Զեկույց․ «Ստամբուլը բետոնե անտառի է վերածվել»

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP)՝ բնապահպանության հարցերով պատասխանատու փոխնախագահ Գյուլիզար Բիջեր Քարաջան «Բետոնե անտառ» խորագրով ուշագրավ զեկույց է հրապարակել։
Ըստ այդմ՝ Ստամբուլում 16 տարվա ընթացքում 900 տոկոսով աճել է առևտրի կենտրոնների զբաղեցրած տարածքը։ Ընդ որում, այդ առևտրի կենտրոնները կառուցվել են այն տարածքներում, որոնք բնական աղետների դեպքում բնակչության համար ամենաանվտանգ ապաստանի վայրը կարող էին լինել։
Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) կառավարման 16 տարվա ընթացքում՝ 2002թ․ ի վեր 8 անգամ աճել է շինարարության թույլտվությունների թիվը։ Այդ ընթացքում «բետոնե անտառի» է վերածվել շուրջ 2 մլրդ 350 մլն քառակուսի մետր մակերեսով տարածք։
Ընդ որում, եթե 2002թ․ առևտրի խոշոր կենտրոնների զբաղեցրած տարածքը կազմում էր 1․25 մլն քառակուսի մետր, ապա 2017թ․ դրությամբ այդ թիվը հասել է 11․2 միլիոնի։
Թուրքիայի Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության հաշվարկների համաձայն՝ Ստամբուլում շուրջ 2․354 վայր կա, որտեղ կարող է բնակչությունը հավաքվել աղետների դեպքում։ Այդ հաշվարկներում ներառվել են բոլոր, անգամ ամենափոքր ազատ տարածությունները, այդ թվում՝ մանկական այգիները, մզկիթների բակերը և անգամ բենզալցակայանների ազատ հարթակները։
Ըստ զեկույցի՝ նշված ժամանակահատվածում Ստամբուլի 493 նմանատիպ վայրում 416 առևտրի կենտրոն, երկնաքեր ու բազմաբնակարան շենք է կառուցվել։ Արդյունքում այդ տարածքների մակերեսը վերջին շրջանում նկատելիորեն կրճատվել է՝ հասնելով 77 տոկոսի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մի քանի րոպե անց մայրը նկատել է կատարվածը և դուրս է բերել նրան աղբարկղից:

Թուրքիայի համար «Ակտիվ ծերացման ինդեքսը» 2024-ին հասել է շուրջ 30-ի:

Տարեսկզբից մինչև փետրվարի վերջ Թուրքիա է մեկնել 463․865 իրանցի՝ դառնալով օտարազգի տուրիստների ամենամեծ խումբը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
Ամերիկյան «New York Times» օրաթերթն ուշադրություն է հրավիրել Թուրքիայում աճող ավտորիտարիզմի վրա։
Մի քանի րոպե անց մայրը նկատել է կատարվածը և դուրս է բերել նրան աղբարկղից:
Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |