Միջազգային11:54, 14 Փետրվար 2019
«Գորշ գայլերի» նշանի արգելման պատճառով թուրք-ավստրիական հարաբերությունները լարվում են
Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել Ավստրիայի խորհրդարանի ընդունած այն օրինագծի վերաբերյալ, որով 2019թ. մարտից կարգելվի թուրքական ծայրահեղական «Գորշ գայլեր» կազմակերպության և «Մուսուլման եղբայրներին» աջակցող «Ռաբիա» ու մի շարք այլ կառույցների նշաններ կիրառելը:
«Մենք մեկ անգամ ևս դատապարտում ենք և անընդունելի համարում 2019թ. մարտի 1-ից ուժի մեջ մտնող Ավստրիայի խորհրդարանի կողմից ընդունված որոշ խորհրդանշանների արգելման մասին օրենքը, որով արգելվում է «Գորշ գայլերի» նշանը»։
Արգելվող նշանների ցանկում է նաև Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ - PKK) նշանը։
Ըստ հայտարարության՝ Անկարան սկանդալային է համարում այդ արգելքը, այն դեպքում, երբ այդ նշանն օգտագործվում է Թուրքիայի «կարևոր և օրինական» քաղաքական ուժերից մեկի՝ «Ազգայնական շարժում» (MHP) կուսակցության ներկայացուցիչների կողմից։
Թուրքիայի ԱԳՆ-ի կարծիքով, դրանով փաստացիորեն «Գորշ գայլերի» նշանը միևնույն նժարի վրա է դրվում PKK-ի նշանի հետ։ Թուրքական կողմը հայտնել է, որ այս ամենն ի ցույց է դնում Եվրոպայում առկա պոպուլիզմի մասշտաբները։
«Այս անմիտ և անտրամաբանական որոշմամբ Ավստրիան թիրախավորեց ոչ թե առանձին քաղաքական կուսակցությանը և վերջինիս ներկայացուցիչներին, այլ Թուրքիայի ամբողջ քաղաքական համակարգը և լեգիտիմությունը։
Թուրքիայի ԱԳՆ-ից զգուշացրել են, որ տեղի ունեցածը լուրջ հետևանքներ կթողնի թուրք-ավստրիական հարաբերությունների վրա։ Ակնկալվել է, որ Ավստրիայում կվերանայեն ընդունված արգելքը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
Ստորագրահավքի արդյունքները ներկայացվելու են Թուրքիայի խորհրդարան (մեջլիս):
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |