Քաղաքական09:10, 14 Փետրվար 2019
Սոչիում տեղի կունենա Թուրքիայի, Ռուսաստանի ու Իրանի նախագահների հանդիպումը
Այսօր՝ փերրվարի 14-ին, Աստանայի գործընթացի շրջանակներում Սոչիում տեղի կունենա Սիրիայի հարցով Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Վլադիմիր Պուտինի ու Հասան Ռոհանիի գագաթնաժողովը: Գագաթնաժողովի հիմնական թեմաներն են Սիրիայի Իդլիբ նահանգում տիրող իրավիճակը, ԱՄՆ-ի զորքերի դուրսբերման գործընթացը և սահմանադրական հանձնաժողովի հիմնումը:
Նշվում է, որ նախագահները քննարկելու են ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կողմից իրականացվելիք հնարավոր գործողությունների/անվտանգության գոտու հիմնման, ինչպես նաև Մանբիջի վերահսկողության հարցը:
Սպասվում է, որ այս հանդիպմանը կլուծվի նաև Սիրիայի նոր սահմանադրությունը կազմելու նպատակով ստեղծվելիք 50 հոգանոց հանձնաժողովի անդամների անունների վերաբերյալ կողմերի ունեցած անհամաձայնությունները:
Գագաթնաժողովից բացի նախատեսված են նաև Ռուսաստանի նախագահի առանձին հանդիպումները Թուրքիայի և Իրանի նախագահների հետ:
Ակնկալվում է, որ 3 երաշխավոր երկրների առաջնորդները նաև ուղերձներ կհղեն առ այն, որ շարունակելու են համագործակցությունը Աստանայի գործընթացի շրջանակներում՝ ջանքեր գործադրելով Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման ու ահաբեկչության դեմ պայքարի գործում:
Նախագահները այս ձևաչափի շրջանակներում վերջին անգամ հանդիպել էին 2018-ի սեպտեմբերի 7-ին: Հանդիպման գլխավոր թեման եղել էր Սիրիայի Իդլիբ նահանգում լարվածության թուլացման հարցը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվել։ Այն անցել է փակ ձևաչափով։
Նախարարության «X»-ում կատարած գրառման մեջ նշվում է, որ հանդիպումը կայացել է «ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում»։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |