Հասարակական13:59, 15 Փետրվար 2019
IPI. «Թուրքիայում լրատվամիջոցների 95%-ը իշխանությունների ազդեցության տակ է»

Մամուլի միջազգային ինստիտուտը (IPI) զեկույց է պատրաստել Թուրքիայում մամուլի ազատության վերաբերյալ:
Զեկույցի համաձայն` 2016թ. հուլիսի 15-ից մինչ օրս Թուրքիայում փակվել է 170 լրատվամիջոց և հրատարակչատուն: Բացի այդ տնտեսական և քաղաքական ճնշումների պատճառով լրատվամիջոցների 95%-ը անցել է իշխանության ազդեցության տակ:
Նշենք, որ զեկույցը պատրաստել են IPI-ի գործադիր խորհրդի նախագահ Մարկուս Սպիլմանի և IPI-ի տնօրեն Բարբարա Տրիոնֆի ղեկավարած պատվիրակությունը` Անկարայում և Ստամբուլում իրականացրած հանդիպումներից հետո:
«2016թ. հուլիսի հեղաշրջման փորձից ցայսօր շրջանառվող և մամուլի ազատությունը սահմանափակելու համար կիրառվող օրենքի ուժ ունեցող որոշումները չեղարկելու փոխարեն, Թուրքիան շարունակեց ավելի շատ օրենքներ և նմանատիպ գործիքակազմ ստեղծել, որոնք միտված էին սպառնալ ազատ լրատվամիջոցներին»,- ասված է զեկույցում:
Թուրքիա այցի ընթացքում IPI-ի ներկայացուցիչների հանդիպման պահանջները մերժել կամ էլ անպատասխան էին թողել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, նախագահականի հաղորդակցության նախագահ Ֆահրեթթին Ալթունը, ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը, սահմանադրական դատարանը և պետական հեռուստատեսությունը:
Զեկույցի հեղինակներին հաջողվել է միայն կապ հաստատել Թուրքիայի արտգործնախարարության և արդարադատության նախարարության ներկայացուցիչների հետ: Վերջիններս Թուրքիայի լրատվական միջավայրը «լավ և աշխույժ» են բնութագրել:
Չնայած թուրք պաշտոնյանների պնդումներին, որ լրատվական կազմակերպությունները փակել են և աշխատակիցներին հեռացրել են` ելնելով հեղաշրջման փորձից հետո ստեղծված իրավիճակից և անվտանգության նկատառումներից, այնուամենայնիվ IPI-ի զեկույցում նշված է հետևյալը.
«Ակնհայտ է, որ այս միջոցները անսահմանափակ կերպով կիրառվել են ոչ միայն հեղաշրջման փորձի պատասխանատու համարվող Ֆեթուլլահ Գյուլենի ենթադրյալ կապ ունեցող անձանց և հաստատությունները, այլև քուրդ, ձախակողմյան և այլ անկախ լրատվամիջոցների լրագրողներին թիրախավորելու համար»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Տարեսկզբից մինչև փետրվարի վերջ Թուրքիա է մեկնել 463․865 իրանցի՝ դառնալով օտարազգի տուրիստների ամենամեծ խումբը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:

Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |