Տնտեսական10:08, 15 Փետրվար 2019
2018թ․ Թուրքիայում օտարերկրյա ուղղակի ներդրումները 14 տոկոսով նվազել են

Թուրքիայի Կենտրոնական բանկի տվյալների համաձայն՝ 2018թ․ Թուրքիայում 6 մլրդ 534 մլն դոլարի օտարերկրյա ուղղակի ներդրումներ են կատարվել։ Ընդ որում՝ այդ ներդրումների մեծ մասը` 4 մլրդ 234 միլիոնը բաժին է ընկել եվրոպական երկրներին։ 2018թ․ Եվրոպայից Թուրքիայում կատարված ներդրումների ծավալը 2017թ․ համեմատ նվազել է 14 տոկոսով կամ 693 մլն դոլարով։
Իսկ ասիական երկրներից Թուրքիայում կատարվող ուղղակի ներդրումները նախորդ տարի աճել են 3 տոկոսով՝ կազմելով 1 մլրդ 750 մլն դոլար։ Ամերիկյան երկրներից ստացված ներդրումները աճել են շուրջ 97 տոկոսով՝ հասնելով 484 մլն դոլարի՝ 2017թ․ 247 միլիոնի դիմաց։
Միևնույն ժամանակ, նշված ժամանակահատվածում Աֆրիկայից Թուրքիա է ուղղվել ընդհանուր 24 մլն, իսկ Օվկիանայից՝ 42 մլն դոլարի ներդրում։
2018թ․ Թուրքիայում ամենամեծ ներդրում կատարած երկիրը Նիդերլանդներն է (833 մլն դոլար), որին բաժին է ընկել ընդհանուր ներդրումների 13 տոկոսը։ Երկրորդ տեղում Ադրբեջանն է՝ 516 մլն ներդրումների ծավալով։ Երրորդում Իտալիան է՝ 509 մլն դոլար ներդրումով։ Ընդ որում, Իտալիան նաև այն երկիրն է, որտեղից ստացված ուղղակի ներդրումները ամենից շատ են աճել 2018թ․։ Նախորդ տարվա համեմատ Թուրքիայում կատարված իտալական ներդրումների աճը կազմել է 381 մլն դոլար։
Իսկ ամենամեծ անկումը գրանցվել է Իսպանիայից Թուրքիայում կատարվող ներդրումների ծավալում։ 2018թ․ այդ ցուցանիշը նվազել է ավելի քան 1 մլրդ դոլարով։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |