Քաղաքական07:41, 18 Փետրվար 2019
Թուրք վերլուծաբան. «Պուտինը փչացրեց Էրդողանի և Թրամփի միջև ձեռք բերված համաձայնությունը»
Թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի վերլուծաբան Մեհմեթ Ալի Գյուլլերն իր հոդվածում անդրադարձել է Սիրիայի հարցի շուրջ Թրամփի և Էրդողանի միջև ձեռք բերված համաձայնությանը և Սոչիում կայացած Պուտին-Էրդողան հանդիպմանը:
Ըստ սյունակագրի` Սոչիում տեղի ունեցած Աստանայի 4-րդ գագաթնաժողովի ամենակարևոր արդյունքն այն է, որ Մոսկվան շարունակում է «տարածաշրջանի ճակատում» պահել Թուրքիայի իշխող կուսակցությանը, որը Սիրիայում ԱՄՆ-ի հետ «բուֆերային գոտու համար առուծախի մեջ է գտնվում»:
Գյուլլերը կարծում է, որ ԱՄՆ-ի` Սիրիայից զորքերը դուրս բերելու որոշումը, որով ցանկացել է Թուրքիայի հետ Սիրիայի հյուսիսում «ապառազմականացված գոտի ստեղծել», ի սկզբանե ծուղակ է եղել: ԱՄՆ-ն նույն կերպ վարվել է Իրաքում և ցանկանում է Սիրիայում ինքնավար տարածք հիմնել:
«Իսկ Էրդողանի կուսակցությունը հաշվարկում է, որ կկարողանա այդ ծուղակին ծուղակով պատասխանել: Եթե վերահսկողությունը իր ձեռքում լինի, հաշվարկում է, որ այդ ինքնավար շրջանը PYD-ի (Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցություն») ինքնավար շրջան լինելու փոխարեն կլինի իր վերահսկողության տակ գտնվող «Սիրիայի ազատ բանակի» ինքնավար տարածք»,-գրել է Գյուլլերը:
Նրա համոզմամբ` Ռուսաստանի նախագահ Պուտինն Էրդողանին հիշեցրել է «Ադանայի համաձայնագիրը» (1998թ., բարեկամական համաձայնագիր), որպեսզի քանդի այդ ծուղակը, որում հայտնվելու է Էրդողանի կուսակցությունը:
«Եթե Պուտինն այս համաձայնագրով սեպ է խրել Վաշինգտոնի և Թուրքիայի իշխող կուսակցության հարաբերությունների մեջ, ապա Էրդողանը Ադանայի համաձայնագիրն ընդունել է` մտածելով, որ նախ և առաջ կկարողանա քննարկել Սիրիայում իրականացված ռազմագործողությունների իրավական հիմքը»,-նշել է վերլուծաբանը
Լրագրողի մեկնաբանմամբ` դեռևս վաղ է ասել, որ Թրամփի և Էրդողանի միջև 2018թ. դեկտեմբերի 14-ին ձեռք բերված համաձայնությունը ամբողջովին կսառեցվի, չնայած 1.5 տարի է Սպիտակ տունը Ակարայում արտակարգ և լիազոր դեսպան չի կարողանում նշանակել և երկու երկրների պաշտպանության նախարարները շարունակում են բանակցությունները, թե ով կվերահսկի բուֆերային գոտին:
Գյուլլերի դիտարկմամբ` հավանական է, որ Թրամփը Սիրիայի հյուսիսում եվրոպացի դաշնակիցների հետ միասին ապառազմականացված գոտի ստեղծի:
Ինչ վերաբերում է փետրվարին Սոչիում կայացած հանդիպմանը, ապա Գյուլլերը հայտնում է, որ երեք ուղերձ է հղվել Թուրքիայի նախագահին: Առաջինն այն է, որ եթե Թուրքիան չկարողանա վերահսկել իրավիճակն Իդլիբում, ապա միջամտելու են: Երկրորդ՝ Դամասկոսի հետ պետք է գնալ երկխոսության և երրորդ՝ պայմանական «այո» ասել ապառազմականացված գոտուն՝ առանց թեկուզ ԱՄՆ-ի:
Որպես ամփոփում վերլուծաբանը եզրակացնում է. «Որքան արագ ստացվի Անկարա-Դամասկոս երկխոսությունը, այնքան ավելի մոտ կլինի Սիրիայի հարցի քաղաքական լուծումը, քանի որ Աստանայի փոքր խմբում մեծ հակամարտություն կա»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվել։ Այն անցել է փակ ձևաչափով։
Նախարարության «X»-ում կատարած գրառման մեջ նշվում է, որ հանդիպումը կայացել է «ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում»։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |