Ռազմական07:18, 18 Փետրվար 2019
Թուրքիայում վճարովի զինվորական ծառայության համակարգը կփոփոխվի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մանրամասներ է հրապարակել երկրում վճարովի զինվորական ծառայության համակարգում կատարվելիք փոփոխությունների մասին։ Բալըքեսիրում կայացած հանրահավաքի ժամանակ էրդողանը մասնավորապես տեղեկացրել է, որ վճարովի զինվորական ծառայությունը կդառնա մշտական և դրա համար կսահմանվեն քանակական որոշակի սահմանափակումներ։ Ընդ որում՝ վճարովի զինվորական ծառայության կարող է անցնել յուրաքանչյուրը՝ անկախ կրթության մակարդակի։
Թուրքիայի նախագահի խոսքով՝ երկրի պաշտպանության նախարարությունն ու զինված ուժերի գլխավորի շտաբի ղեկավարությունն այս ոլորտում փոփոխությունների համատեղ նախագիծ են մշակել։
«Ինչպես հայտնի է, ներկա դրությամբ բարձրագույն կրթություն ունեցողները ծառայում են 12 ամիս՝ որպես պահեստային սպա կամ 6 ամիս՝ որպես շարքային զինվոր կամ սերժանտ։ Իսկ բարձրագույն կրթություն չունեցողները ծառայում են 12 ամիս՝ որպես շարքային զինվոր կամ սերժանտ։ Բացի այդ ժամանակ առ ժամանակ արտերկրում բնակվող քաղաքացիների համար արտարժույթով վճարվող զինվորական նախագծեր են իրականացվում», -նշել է Էրդողանը։
Նա տեղեկացրել է, որ նոր նախագծի համաձայն՝ բարձրագույն կրթություն ունեցողների համար 12-ամսյա պահեստային սպայական համակարգը կպահպանվի։ Բացի այդ երկամյա մասնագիտական կրթություն ունեցողների համար կներմուծվի պահեստային ենթասպաների 12-ամսյա համակարգը։ 12 ամիս որպես պահեստային սպա և ենթասպա ծառայողներն իրենց երկամսյա կրթության ընթացքում կստանան կրթաթոշակ, իսկ մնացած 10 ամիսների ծառայության ընթացքում՝ աշխատավարձ։
Իսկ միջնակարգ կրթություն ունեցողները կարող են ծառայել բանակում 6+6-ամսյա ժամկետով։ Առաջին կես տարում նրանք կանցնեն մեկ ամիս վերապատրաստում և 5 ամիս ծառայություն։ Դրանից հետո ցանկության դեպքում կարող են զորացրվել կամ կարող են շարունակել ծառայել ևս 6 ամիս՝ այդ ընթացքում ստանալով աշխատավարձ։ Էրդողանը հավելել է, որ վճարովի ծառայության այս նախագծերի համար կսահմանվեն ծառայողների կոնկրետ թվաքանակներ՝ ըստ բանակի պահանջների, և վճարովի ծառայության համակարգը շարունակական կդառնա։ Նախնական փուլում տարեկան վճարովի ծառայություն կիրականացնի շուրջ 145․00 քաղաքացի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նշվում է, որ փառատոնը կտևի մինչև մայիսի 4-ը։

Անկարայում կողմերը քննարկել են ռազմարդյունաբերական համագործակցության խորացման հնարավորությունները։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում Թուրքիայի և Պակիստանի ռազմական համագործակցության խորացման մասին բազմատեսակ տեղեկություններ են շրջանառվում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս մասին հայտարարել է Աննա Ռադվանը Թուրքիայում ԵՄ պատվիրակության և Անկարայում Լեհաստանի դեսպանատան կողմից Վարշավայում րատվամիջոցների համար կազմակերպված շրջայցի ժամանակ։
«Լրագրողներ առանց սահմանի» (RSF) միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատության ինդեքս 2025» ամենամյա զեկույցը։
Իտալական «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին և նույն թիմի կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուն որակազրկվել են Իտալիայի ֆուտբոլի առաջնության մեկ խաղով:
Ստուգումներն իրականացվել են մի շարք հասարակական վայրերում և ստուգվել է 420.269 անձի ինքնությունը։
Միջոցառումները վերաբերում են էներգետիկ ոլորտին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |