Տնտեսական11:26, 18 Փետրվար 2019
Չինաստանից Թուրքիա մեկնած այցելուների թիվը 2018-ին աճել է 59.38 %-ով

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը Թուրքիա մեկնած զբոսաշրջիկների թվի վերաբերյալ տվյալներ է հրապարակել: Ըստ այդմ՝ 2018թ. Թուրքիա մեկնած արտասահմանցի զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 21.84%-ով և կազմել 39 մլն 488.401:
2018թ. ամենից շատ զբոսաշրջիկ Թուրքիա մեկնել է Ռուսաստանից (5մլն 964.613): 2017թ. ցուցանիշի համեմատ ռուս զբոսաշրջիկների թիվն ավելացել է շուրջ 1 միլիոնով:
Տուրիստների զգալի թվով Ռուսաստանին հաջորդում է Գերմանիան` 4 մլն 512.360:
Հատկանշական է, որ 2018թ. «Թուրքիայի տուրիզմի տարի» հռչակված Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից Թուրքիա մեկնած այցելուների թիվը 59.38 %-ով ավելացել է՝ կազմելով 394.109: 2016թ. այս ցուցանիշը 167.570 էր, իսկ 2017թ.` 247.277:
Զբոսաշրջության մասնագետ Գյոքչե Օզդեմիր Ումութլուն, անդրադառնալով Թուրքիայի և Չինաստանի միջև զբոսաշրջային հարաբերություններին, նշել է, որ վերջին տարիներին դրական միտումներ են նկատվում: Նրա համոզմամբ` առաջիկա տարիներին հնարավոր է, որ Չինաստանից Թուրքիա մեկնող այցելուների թիվը հասնի 1 միլիոնի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |