Տնտեսական13:00, 18 Փետրվար 2019
Ռուսաստանն առաջին «Ka-32» ուղղաթիռն է մատակարարել Թուրքիային

Ռուսաստանը 1-ին «Ka-32» բազմաֆունկցիոնալ ուղղաթիռն է մատակարարել Թուրքիային: Նշվում է, որ մատակարարումը սկսվել է թուրքական կողմի ու «Ռուսական ուղղաթիռներ» պետական ընկերության միջև կնքված 3 հատ «Ka-32» տիպի բազմաֆունկցիոնալ ուղղաթիռների առուվաճառքի վերաբերյալ կնքված պայմանագրի շրջանակներում:
«Ռուսական ուղղաթիռներ» ընկերության ղեկավար Անդրեյ Բոգինսկին ուղղաթիռների մատակարարման վերաբերյալ մասնավորապես ասել է. «Սկսել ենք ուղղաթիռների մատակարարումը Թուրքիային: Առաջինն արդեն ուղարկել ենք: Մարտի 2-րդ կեսին և վերջին մատակարարումներն ավելացնելու վերաբերյալ բանակցությունները կշարունակվեն»:
Բոգինսկին ավելի վաղ արած հայտարարությամբ տեղեկացրել էր Թուրքիայի՝ ևս 5 «Ka-32» ուղղաթիռ գնելու հավանականության մասին՝ ավելացնելով, որ այդ երկիրը հետաքրքրված է նաև ռուսական «Ansat» ուղղաթիռներով:
Նշենք, որ «Ka-32» ուղղաթիռը նախատեսված է փրկարարական աշխատանքներ իրականացնելու, հրդեհներ մարելու, բեռներ փոխադրելու, հիվանդներին ու տուժածներին տարհանելու, ինչպես նաև պարեկավորման և հատուկ ծառայություններին աջակցություն ցուցաբերելու համար։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |