Քաղաքական09:35, 18 Փետրվար 2019
Դմիտրի Պեսկով. «Սիրիայի տարածքներում քրդերն ապրելու իրավունք ունեն»
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը թուրք լրագրողին տված հարցազրույցում անդրադարձել է Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին:
Մամուլի խոսնակը նշել է, որ քրդերը Սիրիայի տարածքում ապրելու իրավունք ունեն և հավելել, որ քրդերի այդ իրավունքը ապագայում պիտի անպայման պահպանվի:
Պեսկովը Թուրքիայի ներգաղթյալների վերաբերյալ ասել է. «3-4 ամիս առաջ Ստամբուլ գնացի, երկար ժամանակ չէի այցելել: Մի բան նկատեցի: Ստամբուլը սկսել է արաբերեն խոսել»:
Այնուհետև Պեսկովը զուգահեռներ է տարել Ստամբուլի և Մայամիի միջև՝ նկատի ունենալով, որ Մայամին Ամերիկայում է, սակայն անգլերեն խոսող չկա (ռուս զբոսաշրջիկների զգալի քանակության պատճառով) և Ստամբուլը` Թուրքիայում, սակայն արաբերեն խոսողներով լի (արաբ ներգաղթյալների զգալի թվաքանակի պատճառով):
Մամուլի խոսնակն ահաբեկչության վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումն է հայտնել. «Մենք դեմ ենք ցանկացած ահաբեկչության և ճանաչում ենք բոլոր այն երկրների իրավունքը, որոնք պայքարում են ահաբեկչության դեմ: Մեր երկիրը նույնպես տառապում է ահաբեկչությունից: Այդ իսկ պատճառով Թուրքիայի այդ մտահոգություններին ըմբռնումով ենք մոտենում: Մյուս կողմից տարիներ ի վեր քրդերը Սիրիայի տարածքներում ապրել են և ապրելու իրավունք ունեն»:
Դմիտրի Պեսկովի խոսքով` շատ կարևոր է Թուրքիայում գտնվող սիրիացի ներգաղթյալների վիճակը:
«Թուրքիան մեծ բեռ է իր ուսերին կրում: Ինչպես նախագահ Էրդողանն է ասում, Թուրքիան իր կատարած ծախսերի համար շատ քիչ գումար է ստացել Եվրոպայից»,-ընդգծել է նա:
Անդրադառնալով Թուրքիայի ենթակառուցվածքներին՝ Պուտինի խոսնակը նշել է, որ Թուրքիան Ռուսաստանից ավելի արագ է զարգանում:
«Չնայած Թուրքիան Ռուսաստանի նման հարուստ չէ նավթի ու գազի պաշարներով, սակայն ամեն տարի երկրի ենթակառուցվածքները նորանում են: Նոր թունելներ, կամուրջներ, օդանավակայաններ են կառուցվում, տնտեսապես զարգանում է»,- նշել է նա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվել։ Այն անցել է փակ ձևաչափով։
Նախարարության «X»-ում կատարած գրառման մեջ նշվում է, որ հանդիպումը կայացել է «ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում»։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |