Իրավական07:30, 20 Փետրվար 2019
ՄԻԵԴ-ը մեկ օրում Թուրքիայի դեմ 4 դատական վճիռ է կայացրել
2019թ․ փետրվարի 19-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) Թուրքիայի վերաբերյալ 4 տարբեր դատական գործով լսումներ են անցկացվել։ Բոլոր 4 գործերով կայացված դատավճիռները եղել են ի վնաս Թուրքիայի։
Առաջին գործը Թուրքիայի դեմ հարուցվել էր պետության կողմից բռնության ենթարկված Քեմալ Գյոմիի հայցով։ Վերջինս 1993 թվականին մահապատժի էր դատապարտվել՝ «DEV-SOL» («Ձախ հեղափոխական») հեղափոխական խմբի անդամ լինելու և զենքի ուժով սահմանադրական կարգը տապալելու փորձ կատարելու մեղադրանքով։ 1997թ․ վճիռը փոխարինվել էր ցմահ բանտարկությամբ։
Բոլուի F տիպի կալանավայրի մենախցում պահվող Գյոմիի մոտ Թուրքիայի դատաբժշկական ընկերությունը 2003թ․ «փսիխոսոմատիկ խանգարում» էր հայտնաբերել։ Իսկ 2010թ․ սեպտեմբերի 22-ին վերջինիս մոտ մնացորդային (ռեզիդուալ) շիզոֆրենիա էր ախտորոշվել և արձանագրվել էր, որ նա չի կարող նման վիճակում գտնվել բանտային պայմաններում և պետք է նախագահի ներմանն արժանանա։
Սակայն 2011թ․ արդարատության նախարարությունը մերժել էր Գյոմիի փաստաբանի ներկայացրած ներման հայցը։ Նույն թվականին գործով հայց էր ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ 8 տարի անց ՄԻԵԴ-ը վճիռ կայացրեց, որ Թուրքիան խախտել է «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը»՝ բռնության կիրառելով և վատ վերաբերմունք ցուցաբերել Գյոմիի նկատմամբ։ ՄԻԵԴ-ի վճռով Թուրքիան 10․000 եվրո փոխհատուցում պիտի վճարի Գյոմիին։
Երկրոդ դատական գործով ՄԻԵԴ-ը վճռել է, որ Թուրքիան ապօրինի է բռնագրավել հայցվոր Ըլըմդար Չաթալթեփեի մասնավոր սեփականությունը։ Այդս գործով Թուրքիան պետք է տուժող կողմին 295․000 եվրո նյութական փոխհատուցում, 5․000 եվրո բարոյական փոխհատուցում և 3․000 եվրո դատական ծախսերի փոխհատուցում վճարի։
Երրորդ գործը վերաբերում է Թուրքիայի կրոնական հաստատություններին։ Թուրքիայի ալևիների աղոթատեղին հանդիսացող ջեմեվիների միությունը ՄԻԵԴ էր դիմել՝ ջեմեվիներում օգտագործված էլեկտրականության համար պետության կողմից ֆինանսավորում չտրամադրվելու կապակցությամբ։ Հայցը հիմնվում էր այն փաստի վրա, որ մուսուլմանական մզկիթների բոլոր նմանատիպ ծախսերը թուրքական պետությունը փոխհատուցում է։
ՄԻԵԴ-ը այս գործով Թուրքիային պարտավորեցրել էր 44․400 եվրո փոխհատուցում վճարել ջեմեվիների հիմնադրամին։ Թուրքիան հակադարձ հայցով պահանջել էր նվազեցնել փոխհատուցման գումարը՝ մինչև 22․300 եվրո։ Բայց ՄԻԵԴԸ մերժեց Թուրքիայի հայցը՝ վերջնական տուգանքի չափը սահմանելով 54․400 եվրո։
Չորրորդ դատական գործը վերաբերում է Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (PKK) անդամ լինելու մեջ մեղադրվող Ռուշեն Բայարի հայցին։ Բայարի դեմ 2004թ․ հարուցված գործով վճիռ էր կայացվել 2009թ․, ուժի մեջ մտել 2010թ․։
ՄԻԵԴ-ը արձանագրեց, որ դատավարության ընթացքում Թուրքիան 8 տարբեր իրավական խախտումներ է թույլ տվել՝ սահմանափակելով Բայարի ինքնապաշտպանության, փաստաբան ընտրելու ազատության, արդար դատավարության իրավունքները։ Թուրքիան Բայարին պետք է 5․300 եվրո բարոյական, 2․309 եվրո նյութական փոխհատուցում վճարի։
Այսպիսով, Թուրքիան մեկ օրում ՄԻԵԴ-ի վճիռներով հարկադրվել է ավելի քան 375․000 եվրոյի փոխհատուցում վճարել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Թուրքական մամուլը գրում է, որ իսրայելական լոբբիի ազդեցությամբ որոշում է կայացվել թուրքական և իսրայելական թիմերի բասկետբոլային հանդիպումն Անկարայից տեղափոխել Բելգրադ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |