Ռազմական11:47, 21 Փետրվար 2019
Թուրքիայի ժանդարմերիան համալրվելու է 27․000 զինծառայողով

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն տեղեկացրել է, որ ժանդարմերիան առաջիկա տարում 27․180 նոր զինծառայող կընդունի իր շարքերը։
Այդ կերպ փորձ կարվի ինչ-որ չափով լրացնել անձնակազմի այն կորուստը, որ գրանցվել էր 2016թ․ հուլիսի ռազմական հեղաշրջման փորձից հետո։ Նախարարը նշել է, որ 2017թ․ դրությամբ Թուրքիայի ժանդարմերիայում կար 102․763 զինծառայող, իսկ 2018թ․ այդ թիվն ավելացել էր շուրջ 22 տոկոսով՝ հասնելով 125․000-ի։
Սոյլուն նաև նշել է, որ 2018թ․ ժանդարմերիայի համար տեղական արտադրության 4 հատ T-129 ATAK ռազմական ուղղաթիռներ են գնվել, իսկ 2019թ․ ապրիլին նախատեսվում է գնել ևս 2 հատ։ Թուրքիայի ժանդարմերիայի տրամադրության տակ է կա 23 ԱԹՍ (Անօդաչու թռչող սարք), որոնցից 19-ը՝ մարտական։ 2019թ․ ընթացքում ծրագրվում է գնել ևս 30 մարտական ԱԹՍ։
2018թ․ ընթացքում գնվել է նաև 980 պարեկային, 194 զրահապատ մեքենա, որոնցից 10-ը՝ շտապօգնության։ Այդպիսով ժանդարմերիային պատկանող զրահապատ մեքենաների թիվը հասցվել է 611-ի, իսկ զրահապատ շտապօգնության մեքենաների թիվը՝ 12-ի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անկարայում կողմերը քննարկել են ռազմարդյունաբերական համագործակցության խորացման հնարավորությունները։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում Թուրքիայի և Պակիստանի ռազմական համագործակցության խորացման մասին բազմատեսակ տեղեկություններ են շրջանառվում:

Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ermenihaber.am-ը զրուցել է Արցախի անկման մասին պատմող «Վիրավոր արծիվը» վավերագրության հեղինակ Դեմիր Սյոնմեզի հետ։
Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:
Մի քանի րոպե անց մայրը նկատել է կատարվածը և դուրս է բերել նրան աղբարկղից:
Անկարայում կողմերը քննարկել են ռազմարդյունաբերական համագործակցության խորացման հնարավորությունները։
Երկրում գործազրկության թվերը վերադարձել են COVID-19-ի ճգնաժամի ժամանակաշրջանի մակարդակին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |