Հասարակական12:43, 21 Փետրվար 2019
UNESCO-ն արևմտահայերենը համարում է Թուրքիայում վերացման վտանգի տակ գտնվող լեզու

ՄԱԿ-ի կրթական, գիտական և մշակութային կազմակերպության՝ UNESCO-ի «Աշխարհի վտանգված լեզուների ատլասի» դասակարգմամբ արևմտահայերենը համարվել է Թուրքիայի տարածքում վերացման վտանգի տակ գտնվող լեզուներից մեկը:
UNESCO-ի «Աշխարհի վտանգված լեզուների ատլասի» խմբագիր Քրիս Մոլզին, պատասխանելով BBC-ի թուրքերեն ծառայության հարցերին, ասել է, որ Թուրքիայի տարածքում 18 վերացած կամ վերացող լեզուներ կան: Դրանցից 3-ը՝ ուբիխերենը, Մլահսո (արևելյան ասորերեն) և Կապադովկիայի հունարենն ամբողջովին վերացել են, իսկ հերթևիներենը (արամեական լեզու) վերացման եզրին է: Խիստ վտանգված լեզուներն են լադինոն ու գագաուզերենը:
Արևմտահայերենը, ռումիներենը, համշեներենը, լազերենը, Պոնտոսի հունարենը, աբխազերենը, սուրեթը դասակարգվել են որպես վերացման վտանգի տակ գտնվող լեզուներ:
2000 թվականից սկսած փետրվարի 21-ը UNESCO-ի նախաձեռնությամբ նշվում է որպես մայրենի լեզվի օր: Այս տարի օրվա նշանակությունն ավելի է կարևորվում, քանի որ ՄԱԿ-ը 2019 թվականը հայտարարել է մայրենի լեզուների տարի: Աշխարհում խոսվում է ավելի քան 7000 լեզվով:
Լեզվական առումով ամենաբազմազանը Պապուա նոր Գվինեան է: 8 միլիոնից քիչ ավել բնակչություն ունեցող այս երկրում խոսվում է ավելի քան 800 լեզվով: Լեզվական բազմազանությամբ ընդհանրապես աչքի չընկնող երկիրը Հյուսիսային Կորեան է, որտեղ խոսվում է ընդհամենը 1 լեզվով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |