Իրավական09:03, 22 Փետրվար 2019
Freedom House-ը դատապարտել է Թուրքիայում ցուցարարների դեմ իրավական հետապնդումները
Ստամբուլի գխավոր հանրապետական դատախազությունը ցմահ ազատազրկում է պահանջել Գեզի զբոսայգու ցույցերի 16 մասնակիցների համար։ «Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը խստորեն քննադատել է թուրքական դատախազության այդ նախաձեռնությունը։
«Քաղաքացիական հասարակության դեմ ուղղված ցնցող մեղադրանք» խորագրով հայտարարության մեջ կազմակերպությունը անդարդարձել է 2013թ․ մայիսին Ստամբուլի «Գեզի» զբոսայգում տեղի ունեցած ցույցերի կազմակերպիչների դեմ քրեական հետապնդումներին։ Հասարակական կազմակերպությունների առաջնորդներին «ցույցեր կազմակերպելով կառավարությունը տապալելու փորձ կատարելու» մեջ մեղադրելը «Freedom House»-ի կողմից գնահատվել է որպես հավաքներ իրականացնելու և միություններ կազմելու իրավունքը որպես հանցանք ներկայացնելու նենգ նախաձեռնություն։
«Freedom House»-ի նախագահ Միշել Աբրամովիցը հայտարարությունում նշել է․ «Թուրքիայի իշխանությունները, ջանալով բանտարկել ակտիվիստներին և ՀԿ առաջնորդներին, ևս մեկ անգամ ապացուցում են, որ մտադիր չեն վերադառնալ օրենքի գերակայության և ժողովրդավարական կառավարման սկզբունքներին»։
Զեկույցի հեղինակները հիշեցրել են, որ 2013թ․ Գեզի զբոսայգու ցույցերին շուրջ 2 միլիոն 500․000 քաղաքացի է մասնակցել։ Ընդգծվել է նաև, որ մեղադրյալներից մեկը՝ Օսման Քավալան, ում համար մեղադրական եզրակացությամբ ցմահ բանտարկություն է պահանջվել, դեռ մինչև մեղադրական եզրակացության կազմվելը՝ 2017թ․-ից գտնվում է բանտում։
Հավելենք նաև, որ Թուրքիան «Freedom House»-ի կողմից 2019թ․ հրապարակված «Ազատության համաշխարհային զեկույցի» և «Համացանցի ազատության զեկույցի» համաձայն ընդգրկվել է «անազատ երկրների» խմբում։
«Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպությունը ևս քննադատել է Գեզի զբոսայգու ցուցարարների դեմ իրականացվող իրավական հետապնդումները։ Կազմակերպությունը պահանջել է հանել տվյալ գործով մեղադրյալներին առաջադրված մեղադրանքները, իսկ նախագահ Էրդողանին և կառավարությանը կոչ է արել հրաժարվել անհիմն մեղադրանքներ առաջադրելուց։
Կազմակերպության նախագահ Քեննեթ Ռոթը հայտարարել է, որ Օսման Քավալային և մյուս 15 մեղադրյալներին առաջադրված մեղադրանքները լիովին քաղաքական ենթատեքստ ունեն։ «Գեզի զբոսայգու ցուցերը որպես Քավալայի կողմից կազմակերպված արտաքին ծագման հեղաշրջման փորձ ներակայացնելը պատմությունը խմբագրելուն և անկախ քաղաքացիական հասարակությունը ոչնչացնելուն ուղղված Թուրքիայի ջանքերը արդարացնելու ծիծաղելի նախաձեռնություն է», -ասել է Ռոթը։
Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին թուրքական մամուլում հայտնված տեղեկատվության համաձայն՝ հայտնի թուրք գործարար և հասարակական գործիչ Օսման Քավալայի և ևս 15 հոգու վերաբերյալ խիստ ռեժիմի ցմահ ազատազրկման պահանջով մեղադրական եզրակացություն է կազմվել՝ 2013թ․ Գեզիի դեպքերի ժամանակ Թուրքիայի կառավարությունը տապալելու փորձի մեղադրանքով։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |