Քաղաքական11:01, 22 Փետրվար 2019
Թուրքիան պատրաստվում է նավթագազային պաշարների որոնում սկսել Կիպրոսի ափերի մոտ
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ իր երկիրը պատրաստվում է նավթագազային պաշարների որոնում սկսել Կիպրոսի ափերի մոտ:
Թուրքիայի Այդըն քաղաքում տնտեսական համաժողովում ունեցած ելույթի ժամանակ Չավուշօղլուն մասնավորապես ասել է. «Առաջիկա օրերին Կիպրոսի շուրջը 2 նավով պաշարների հետախուզման աշխատանքներ ենք սկսելու: Հեռուներից այնտեղ եկածներն ու նրանց ընկերությունները թող տեսնեն, որ այդ շրջանում առանց մեզ ոչինչ չի կարող արվել: Միջերկրական ծովում առանց Թուրքիայի ոչինչ չի կարող արվել, դա թույլ չենք տա»:
Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Թուրքիան հավակնություններ ունի նաև կղզու շուրջը գտնվող հիդրոկարբոնատի պաշարների նկատմամբ:
Չավուշօղլուն մանրամասներ է ներկայացրել նավթագազային պաշարների հետախուզման աշխատանքների մասին: Նա նշել է, որ այս պահին Ալանիայի ափերի մոտ որոնողական աշխատանքներ իրականացնող թուրքական միակ նավթագազային պաշարների հետախուզական նավը մարտի առաջին օրերին կավարտի աշխատանքը ու կտեղափոխվի Կիպրոսի տարածքային ջրեր: Ըստ թուրք նախարարի՝ Թուրքիայի գնած 2-րդ հետախուզական նավը, որը դեռ ճանապարհին է, նույնպես կմիանա այդ աշխատանքներին:
«2-րդ նավը պետք է ուղարկեինք Սև ծով, սակայն որոշեցինք այս պահին ուղարկել Կիպրոս, որ հեռվից եկածներն ու նրանց ընկերությունները տեսնեն՝ առանց մեզ այս շրջանում ոչինչ չի կարող արվել»,- ասել է Չավուշօղլուն:
Նշենք, որ Թուրքիայի ու Կիպրոսի միջև շարունակվում է լարվածությունը կղզու ափերի նավթագազային պաշարների տնօրինման թեմայով: Թուրքիան ամեն կերպ խոչընդոտում է Կիպրոսի (հունական) կողմից նավթագազային պաշարների արդյունահանման աշխատանքներին՝ ցանկանալով բաժին ստանալ այդ պաշարներից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվել։ Այն անցել է փակ ձևաչափով։
Նախարարության «X»-ում կատարած գրառման մեջ նշվում է, որ հանդիպումը կայացել է «ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում»։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |