Քաղաքական06:54, 25 Փետրվար 2019
Էրդողան. «Եղբայրներ, Թուրքիայում «Քուրդիստան» անունով շրջան կա՞»
Թուրքիայի նախագահ և իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախընտրական հանրահավաքում քննադատել է ընդդիմադիր կուսակցություններին` երկրի արևելյան և հարավարևելյան շրջաններին «Քուրդիստան» անվանող քաղաքական ուժին սատարելու համար:
Թուրքիայի նախագահը քննադատել է գլխավոր ընդդիմադիր ուժ հանդիսացող քեմալականներին՝ «Ժողովրդահանրապետական կուսակցությանը» (CHP-ԺՀԿ), և ազգայնական ուղղվածություն ունեցող «Լավ» (IYI) կուսակցությանը, որոնք համագործակցում են քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) հետ:
Էրդողանը, հիշեցնելով HDP-ի համանախագահ Սեզաի Թեմելլիի`«Քուրդիստանում հաղթելու ենք» խոսքերը, ասել է.
«HDP-ի կուսակցության համանախագահը գիտե՞ք, թե ինչ է ասում: Ասում է «Քուրդիստանում մեր քվեները HDP-ին ենք տալու»: Եղբայրներ, Թուրքիայում «Քուրդիստան» անունով շրջան կա՞: Լավ, այդ դեպքում պարոն Քեմալն այդ հայտարարությունն անողների հետ ինչպե՞ս է համագործակցում: Ինչպե՞ս է ստացվում, որ «Լավ» կուսակցությունը հանդես է գալիս նրանց կողքին, ովքեր ցանկանում են երկիրը բաժանել»:
Էրդողանը, ի պատասխան CHP-ի և «Լավ» կուսակցության հայտարարության, թե Թուրքիայի արևմտյան շրջաններում փորձելու են ոչնչացնել AKP-ին և վերջինիս հետ դաշինք կազմած «Ազգայնական շարժում կուսակցությանը» (MHP-ԱՇԿ), արձագանքել է.
«Եթե այդպես է, ուրեմն մենք ավելի շատ կաշխատենք, որպեսզի սրանց թաղենք հենց քվեատուփում»:
Հիշեցնենք, որ նախկինում Ռեջեփ Թայիփ Էրդողանը քրդական հարցի շուրջ քննադատել էր MHP-ին և CHP-ին այն բանի համար, որ մեջլիսի արձանագրություններում նշված է եղել «Քուրդիստան» բառը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվել։ Այն անցել է փակ ձևաչափով։
Նախարարության «X»-ում կատարած գրառման մեջ նշվում է, որ հանդիպումը կայացել է «ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում»։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |