Տարածաշրջան06:22, 25 Փետրվար 2019
Թուրքիան և Ռուսաստանը չունեն միասնական մոտեցում Սիրիայի քրդական խմբավորումների հարցում

Ռուսաստանը և Թուրքիան չունեն միասնական դիրքորոշում Սիրիայի քրդական զինված խմբավորումների հարցում։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը չինական և վիետնամական լրատվամիջոցների հետ զրույցում։
«Թուրքիայի հետ չկա միասնական մոտեցում այն հարցում, թե որ քուրդ զինյալներն են ահաբեկիչ։ Մենք հասկանում ենք Թուրքիայի մտահոգությունները, բայց այնուամենայնիվ, պետք է տարանջատել հացահատիկը՝ մոլախոտից և հասկանալ, թե քրդական խմբավորումներից, որոնք են իրականում սպառնում Թուրքիայի անվտանգությանը»,- ասել է Լավրովը։
Հիշեցնենք, որ Թուրքիան ահաբեկչական է համարում ինչպես Սիրիայի քրդական «Ժողովրդի ինքնապաշտպանության ուժերին», այնպես իր տարածքում գործող «Քուրդիստանի բանվորական» կուսակցությանը (ՔԲԿ-PKK):
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |