Տարածաշրջան13:45, 26 Փետրվար 2019
Չավուշօղլու. «S-400-ների հարցն արդեն կայացած գործարք է»

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն իշխող «Արդարություն և զարգացում» ու «Ազգայնական շարժում» կուսակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի շուրջ ստեղծված իրավիճակին։
Ինչպես հայտնի է, Թուրքիան ու Ռուսաստանն այդ համակարգերի գնման վերաբերյալ արդեն ստորագրել են պայմանագիր և դրանց առաջին խմբաքանակը Թուրքիային կմատակարարվի տարեվերջին։ Ռուսական համակարգերին դեմ է ԱՄՆ-ն և չի դադարում կոչ անել Անկարային՝հրաժարվել S-400-ները գնելու մտադրությունից։
Հակառակ ԱՄՆ-ի հորդորներին ու զգուշացումներին՝ Չավուշօղլուն պնդել է. «S-400-ների հարցն արդեն կայացած գործարք է, ամեն ինչ ավարտված է։ Թուրքիան երբեք իր խոսքից ետ չի կանգնի»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |