Տարածաշրջան06:37, 26 Փետրվար 2019
Իրանի արտգործնախարարը հրաժարական է տվել

Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) արտաքին գործերի նախարար Ջևադ Զարիֆը հրաժարական է տվել։
Ըստ թուրքական աղբյուրների առաջ քաշած պնդման՝ հրաժարականի պատճառը Սիրիայի նախագահ Բաշար Ասադն է։ Ի դեպ, շեշտվում է, որ Զարիփը հրաժարական է տվել այն բանից հետո, երբ Իրանում գտնվող Ասադը հանդիպել էր Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ։
Առայժմ հայտնի չէ, թե արդյոք Իրանի նախագահ Հասան Ռուհանին ընդունել է նրա հրաժարականը։
Զարիփը հրաժարականի մասին գրառում է արել Instagram-ի իր պաշտոնական էջում։
«Շնորհակալություն եմ հայտնում Իրանի ժողովրդին, ինչպես նաև պետպաշտոնյաներին՝ 47 ամսվա ընթացքում ցուցաբերած քաղաքավարության համար։ Անկեղծորեն ներողություն եմ խնդրում, որ չեմ կարող շարունակել ծառայությունս։ Ներողություն եմ խնդրում նաև բացթողումներից համար։ Եղեք երջանիկ և առողջ»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |